Այսօր՝ 06 դեկտեմբերի 2023թ., 00:00
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Անգամ որոշ ՔՊ-ականներ էին նեղվել Ալավերդիում կատարվածից Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել Հայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա. ամենուր շինարարություն է Ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում Իշխանությունը ջանքեր է ներդրել Ալավերդու համայնքապետին ահաբեկումներով եւ ճնշումաներով պաշտոնանկ անել․հայտարարություն Սահմանվել է Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների ու նպաստների վճարման ընթացակարգերը «Լեթարգիական քունը» կործանեց Արցախն և արցախահայությանը. Ղարամյան Ո՞րն է հաջորդը Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է. տատն ու 2-ամյա թոռը հիվանդանոց են տեղափոխվել «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում» 150,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները և փախչել. Բորել Արեն Մկրտչյանը լպստեց նրանց, ում մի կտոր բուխանկան էր հետաքրքիր ու դարձավ պատգամավոր. ալավերդցի «Չափերդ ճանաչիր, կսատկացնեմ, այ սրիկա». Ալավերդու համայնքապետն ու Արեն Մկրտչյանը վիճեցին Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր Ընդդիմադիր դաշտի համախմբման միջոցով հնարավոր կլինի ստեղծել համազգային շարժում․ ԱԺՄ նիստ է եղել Իսրայելը հայտնել է Լիբանանի տարածքից արձակված արկերի մասին․ կան վիրավորներ Օքսֆորդի բառարանը հայտնել է 2023 թվականի բառը Այդպես էլ չլրջացան ոչ Նիկոլը, ոչ էլ՝ իր խմբակը․ մուտիլովշիկների մակարդակից այդպես էլ չաճեցին սրանք Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը․ Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինային օգնելու համար միջոցների սպառման մասին Ֆրանսիան առաջարկել է ուսումնասիրել ՀՀ-ին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որը ռասիզմի հիմքով վանդալիզմ է Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն Արգիշտի Հակոբյանը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը Բաքվում է Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության սպասելիքները չարդարացնելու` ցուցմունք չտալու համար Զոհ ունենք․ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացման հավակնոտ փաթեթ է մշակվում. Ֆրանսիայի դեսպան ԿԸՀ-ն արտահերթ նիստում ՔՊ պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել «Դիլիջան» ազգային պարկի տարածքի հրդեհը դեռ մարված չէ Տարադրամի փոխարժեքը՝ այսօր Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել իր ֆինանսական միջոցների ապասառեցման վերաբերյալ Հռոմի պապի առողջական վիճակը լավանում է, բայց նա կիրակնօրյա ուղերձը կկարդա փակ սենյակից Գերմանիայի ֆուտբոլի Մ17 հավաքականը՝ աշխարհի չեմպիոն Բեթղեհեմում տոնական եղևնի չի տեղադրվի Հանկարծամահ է եղել Փաստաբանների պալատի անդամ Արթուր Սեփոյանը Իսրայելը պետք է երկար ժամանակ կռվի ՀԱՄԱՍ-ի դեմ՝ այն ոչնչացնելու համար․ Մակրոն Օսիմհենին վաճառելու տարբերակը կդիտարկենք 2024 թվականին․ «Նապոլի»-ի նախագահ ԱՄՆ-ն Գազայի սահմանների փոփոխություն կամ պաղեստինցիների տեղահանում թույլ չի տա. ԱՄՆ փոխնախագահ Լուկաշենկոն մեկնել է Չինաստան՝ Սիի հետ բանակցելու Ռեալի գործերը լավ են ընթանում․ Անչելոտի Պայթյուն՝ Ֆիլիպիններում կաթոլիկ պատարագի ժամանակ. կան զոհեր և վիրավորներ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ազատ է արձակվել պատանդ պահվող բոլոր կանանց ու երեխաներին Փարիզում տղամարդը, բղավելով «Ալլահ աքբար», դանակով հարձակվել է անցորդների վրա. կա զոհ Թրամփը հայտարարել է, որ իր մասնակցությունը նախագահական ընտրություններին «խաչակրաց արշավանք» է Բայդենի դեմ Բոլորը խոստովանեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Բաքվում Իրանի դեսպան ԱՄՆ-ն «Չինաստանին զսպելու համար» 2024-ին միջին հեռահարության հրթիռներ կտեղակայի Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ուկրաինան «կրիտիկական իրավիճակում» է. պետք է պատրաստվենք վատ նորություններին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ի՞նչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար, եթե Լարսի ճանապարհը չբացվի․ Գարիկ Քեռյան Արցախը հայաթափվել է, բայց Երեւանն ավելի շատ անհանգիստ է կարմիր գծերի թանկացումից․ Շարմազանով Նեթանյահուն «Մոսադի» ներկայացուցիչներին կարգադրել է հեռանալ Կատարի բանակցություններից Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15,000-ը Հայտնի է դարձել առավելագույն գումարը, որը կարող է ստանալ Եվրո-2024-ի հաղթողը Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին Մեսսին խոսել է առաջիկա ԱԱ-ին մասնակցելու հավանականության մասին Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա 2024 թվականին Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչներ չի մատակարարում՝ չնայած վճարմանը. Էրդողան Եվրահանձնակատարը կանխատեսում է, որ Ուկրաինան պատրաստ կլինի դեկտեմբերին ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններին Էրդողանը հայտարարել է, որ երբեք ՀԱՄԱՍ-ը չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների Օրվա իշխանությունը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ․ Իշխան Սաղաթելյան «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ․ Sputnik Արմենիա Ռիսկային ներդրում. ինչպե՞ս է «Սիթի բայք»-ը ներգրավել տասնյակ հազարավոր քաղաքացիների, և ովքե՞ր են ծրագրի հետևում․ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է. փաստաբան ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն․ Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից․ Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը․ Վեհափառ Հայրապետ Մադրիդում ուղղաթիռն ընկել է ճանապարհի վրա Տիգրիս և Եփրատ գետերը ցամաքելու վտանգի տակ են. Իրաքի նախագահը հայտարարել է երկրում ջրի ճգնաժամի մասին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, սակայն նրա նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են․ Տիգրան Աբրահամյան Լեոն Հարթը երկրորդն է դասակարգման աղյուսակում. WBA Սուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն Զուրաբյան Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հարցում

ԱՄՆ նախագահական ընտրությունները և մենք․ Սուրեն Սարգսյան

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին, այսինքն՝ ուղիղ մեկ տարի անց: Հաշվի առնելով այդ ընտրությունների առանձնահատկությունները՝ հիմնական թեկնածուներն արդեն իսկ սկսել են իրենց նախընտրական արշավները, ընտրողների հետ հանդիպումները, աջակիցների մոբիլիզացիան, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների ներգրավումը: Ավելին, արդեն իսկ եղել են թեկնածուներ, ովքեր հասցրել են ոչ միայն հայտարարել իրենց մասնակցության մասին, այլև հայտարարել են, որ որոշել են չշարունակել մրցապայքարը, քանի որ «իրենց ժամանակը դեռևս չի եկել»: Հենց այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել, օրինակ, 48-րդ փոխնախագահ Մայք Փենսը (Թրամփի վարչակազմ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Բնականաբար, մեզ հուզող հիմնական հարցն այն է, թե ինչպե՞ս են ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներն ազդելու ԱՄՆ արտաքին քաղաքականության, աշխարհի, ինչպես նաև մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա: Եթե ամերիկացի ընտրողը քվեարկում է հաշվի առնելով ներպետական խնդիրներն ու դրանց լուծման տեսլականի և խոստման օգտին, ապա արտաքին աշխարհը, բնականաբար, նայում է ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությանն ու առաջնահերթությունների հնարավոր վերաշարադրմանը: Միանգամից առաջ անցնելով՝ կարելի է պնդել, որ այս ընտրություններն աշխարհի և մեզ վրա ունենալու են և՛ ուղղակի, և՛ անուղղակի ազդեցություն, ով էլ ընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Չնայած այն հանգամանքին, որ երկու հիմնական կուսակցություններն ու անկախ թեկնածուները դեռևս ֆորմալ առումով գտնվում են մրցավազքի մեջ, այդուհանդերձ, կարելի է գրեթե միանշանակորեն պնդել, որ հիմնական մրցապայքարը ծավալվելու է երկու թեկնածուների՝ գործող նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի, և նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի միջև: Միաժամանակ կարելի է նաև պնդել, որ այս ընտրություններն առանձնանալու են անկանխատեսելիության գործոնով, որը բավական շոշափելի է լինելու՝ հաշվի առնելով երկու հիմնական թեկնածուների տարիքը (Բայդենը 80 տարեկան է, իսկ Թրամփը՝ 77), Թրամփի դեմ շուրջ 4 տասնյակ մեղադրանքներն ու ազատությունից զրկելու հեռանկարը, Բայդենի դեմ սկիզբ առած իմպիչմենտը, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացները:

Արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունների հեռանկարը հասկանալու համար անհրաժեշտ է նաև հասկանալ, թե ինչպես ամերիկացի ընտրողը կքվեարկի օրենսդիր մարմնի ընտրություններին, որոնք նույնպես տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որ կուսակցությունը կվերցնի իշխանությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում: Կարևոր է, թե դեմոկրատ նախագահի ընտրվելու պարագայում հանրապետականները կվերցնե՞ն իշխանությունը Կոնգրեսում, թե՞ ոչ. և հակառակը: Միաժամանակ պետք է հասկանալ թե որքան ազդեցիկ կլինի թրամփամետ «Freedom Caucus»-ը , այսինքն՝ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնախումբը:

Բայդենի վերընտրվելու շանսերն այս պահին առանձնապես մեծ չեն՝ ըստ սոցիոլոգիական հարցումների, բայց, ինչպես արդեն նշվեց, դեռևս վաղ է հստակ պնդումներ անելու համար, և անհրաժեշտ է հաշվի առնել անկանխատեսելիության տասնյակ գործոններ: Այս պահի դրությամբ, ինչպես նշում է դեմոկրատական կուսակցության լրատվական հսկա «The New York Times» պարբերականը՝ «Թրամփն առաջատար է 5 կարևոր նահանգներում, քանի որ ընտրողները մեղադրում են Բայդենին: Ռազմավարական նշանակություն ունեցող նահանգներում ընտրողները պնդում են, որ իրենք վստահում են Դոնալդ Թրամփին՝ նախագահ Բայդենի՝ տնտեսական, արտաքին քաղաքականության և ներգաղթի հարցերի վերաբերյալ վարվող սխալ քաղաքականության արդյունքում»:

Իհարկե, Բայդենի հնարավոր ընտրության պարագայում արտաքին քաղաքականությունն էական փոփոխությունների չի ենթարկվի՝ հաշվի առնելով այն առաջնահերթությունները, որոնք այսօր գերիշխում են օրակարգում: Սակայն, եթե ուժերի հավասարակշռությունը Կոնգրեսում խախտվի, հնարավոր են շոշափելի փոփոխություններ, այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ, իսրայելական ուղղությամբ, դաշնակիցների հետ հարաբերություններում և այլն: Չմոռանանք, որ Ուկրաինային օգնության տրամադրման հարցում հանրապետականների շրջանում լուրջ անհամաձայնություն կա:

Անկախ այն հանգամանքից թե երբ կավարտվի ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիոն քաղաքականությունը Բայդենը շարունակելու է: Թե որքանով Ռուսաստան-Արևմուտք ծայրաստիճան լարվածությունը ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգային և տնտեսական իրավիճակի վրա, դժվար չէ կռահել: Բնական է, որ Հայաստանի շահերից կբխեր, եթե Հայաստանը չհայտնվեր այդ բախման կիզակետում, հնարավորություն ունենալով աշխատել աշխարհաքաղաքական կենտրոնների ընդհանուր շահերի, այլ ոչ թե հակասությունների վրա: Դրանից զատ, երկարաժամկետ կտրվածքով հակառուսական պատժամիջոցները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա՝ հաշվի առնելով ռուսական էներգակիրներից Հայաստանի կախվածությունը, ԵԱՏՄ-ին և ՀԱԿՊ-ին Հայաստանի անդամակցությունը, տնտեսությունների՝ հազարավոր թելերով փոխկապակցվածությունը: Եթե այսօր Հայաստանը կարողանում է որոշակի դիվիդենտներ ունենալ Ռուսաստանը շրջանցող ֆինանսական հոսքերից, ապա փաստ չէ, որ դա կարող է երկար շարունակվել՝ հաշվի առնելով Վաշինգտոնից եկող պարբերական զգուշացումները:

Թրամփի վերադարձի պարագայում Ուկրաինայի գործոնի էական նվազում կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում՝ բերելով նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում որոշակի լիցքաթափում: Սակայն՝ ընդամենը որոշակի: Թրամփը պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու կողմնակից է, ինչը կնշանակի Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքավորման որոշակի թուլացում՝ բանակցությունների սեղանի շուրջ Մոսկվային բերելու նպատակով: Չի բացառվում, որ այս համատեքստում Վաշինգտոնը դիտարկի որոշ պատժամիջոցների վերացում: Ընդհանրապես, Թրամփը մշտապես հանդես է եկել Ռուսաստանի հետ համագործակցելու օգտին: Նա արդեն հայտարարել է պատերազմը մեկ օրում կանգնեցնելու իր ունակության մասին: Իհարկե, Թրամփի վրա ներքաղաքական հզոր ճնշումներ են լինելու, բայց չմոռանանք, որ Թրամփն այլևս ոչինչ չունի կորցնելու, քանի որ, հաղթանակի պարագայում, սա իր նախագահության վերջին քառամյակն է լինելու: Պարզ է, որ եթե Վաշինգտոնը սկսի պատժամիջոցներ հանել Ռուսաստանի վրայից, ապա այլ պետություններ, մանավանդ նրանք, որոնք ոչ մեծ հրճվանքով էին պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի դեմ, լեգիտիմ առիթ կունենան պատժամիջոցների վերացման հարցում:

Ռուսաստանի նկատմամբ տարվող քաղաքականության որոշակի մեղմացմանը զուգահեռ, Թրամփն առավել կոշտ է դիրքավորվելու Իրանի նկատմամբ՝ ձևավորելով պայմանականորեն ասած «Israel First» քաղաքականությունը Մերձավոր Արևելքում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Շատ հավանական է, որ, եթե վերջին իրադարձությունները Մերձավոր Արևելքում տեղի ունենային Թրամփի օրոք (դրանք գուցե և տեղի չունենային), ամերիկյան արձագանքը շատ ավելի գործուն և ագրեսիվ էր լինելու: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն իր դիրքերը թուլացրել և զիջումներ է արել նոր խաղացողին՝ Չինաստանին: Դրա ամենացցուն օրինակներից է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումը՝ Պեկինի միջնորդությամբ և երաշխիքներով , երբ Մերձավոր Արևելքում Իրանը ԱՄՆ-ի հիմնական հակառակորդն է, իսկ Սաուդյան Արաբիան՝ հիմնական դաշնակիցներից մեկը: Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է պնդել, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ազդեցությունը երբեք այսքան խարխլված չի եղել, որքան այսօր: Հետևաբար, Ամերիկային «great come back» է անհրաժեշտ, իսկ Թրամփը հենց այն ֆիգուրն է, որ դա կարող է ապահովել կամ գոնե փորձել: Շատերը Թրամփի անկանխատեսելիությունը համարում են բացասական կողմ: Սակայն արտաքին քաղաքականության մեջ նա իր իսկ անկանխատեսելիությունը կարողացել է գործիք դարձնել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Իրանի դեմ իրականացվող ցանկացած գործողություն, լինի դա ռազմական թե տնտեսական սանկցիաների միջոցով, չի կարող բխել Հայաստանի շահերից:

Իհարկե, Հայաստանի համար թե՛ տնտեսապես, թե՛ անվտանգության տեսանկյունից առավել շահավետ կլիներ, եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարգավորվեին, և պատժամիջոցները վերանային, սակայն այդպիսի հեռանկարը մշուշոտ է թվում: Հետևաբար, Հայաստանը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել համաշխարհային գործընթացների մասով և փորձի նվազեցնել սպասվող մարտահրավերները՝ նախապես պատրաստվելով դրանց:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն, Լույս»,- գրել է Սուրեն Սարգսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan