Արդահանում ծնված թուրք գեներալը Թուրքիայի պաշտպանության նախարար է նշանակվել

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդմնակալության արարողությունից հետո ներկայացրել է նոր նախարարների անունները, որոնցից մեկն էլ Ազգային պաշտպանության նախարարի անունն է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային պաշտպանության նախարար է նշանակել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին։
Վերջինս ծնվել է Արդահանում եւ փորձառու զինվորական է, զբաղեցրել է Թուրքիայի տարբեր ստորաբաժանումների հրամանատարի պաշտոններ եւ 2018–ից զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։