Բաքվում տրանսսեքսուալները հյուրանոց են ավերել

Մայիսի 22-ի գիշերը Բաքու քաղաքի բնակիչներ Սուբխան Շարիֆզադեն (ծնված 2003թ.) եւ Սամիր Գադիմզադեն (ծնված 2004թ.) ծեծի են ենթարկել Ադրբեջանի մայրաքաղաքի բնակչին (ծնված 1979թ.) եւ ավերել հյուրանոցի գույքը՝ մեծ վնաս պատճառելով հաստատությունը։
Ոստիկանությունից haqqin.az -ին հայտնել են, որ այս անձինք ձերբակալվել են։ Փաստի առթիվ հետաքննություն է կատարվում։
Հաղորդվում է նաեւ, որ մայիսի 23-ին ժամը 22:30-ի սահմաններում Ֆաիգ Ալվերդիեւը, Զաուր Ասկերովը, Ալի Մելիքովը, Ալի Ահմեդովը, Ջավիդ Նաբիեւը, Օրհան Մամեդովը եւ Սեյմուր Ալլահվերդիեւը հավաքվել են ոստիկանության բաժանմունքի շենքի դիմաց եւ բողոքել են իրենց ծանոթներին ձերբակալելու դեմ։
Միջադեպի մեղավորները սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են եղել։