Թուրքիայի կողմից ԵՄ «դռները բացելուց» հետո սահմանը հատել է ավելի քան 100 000 փախստական (լուսանկարներ)
Թուրքիայի կողմից Եվրոպական Միության հետ սահմանը բացելուց հետո, այն հատել է ավելի քան 100 000 փախստական: Այս մասին մարտի մեկին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Պաշտոնյան տվյալները հրապարակել է Twitter սոցիալական կայքի իր պաշտոնական էջում:
«19:40-ի դրությամբ (Երևանի ժամանակով` 20:40) Էդիրնով մեր երկիրը լքող փախստականների թիվը 100 577 է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ թուրքական ՆԳՆ հայտնել էր, որ Էդիրնի շրջանում սահմանը հատել է 76 358 մարդ և ուղևորվել Հունաստանի և Բուլղարիայի ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Թուրքիայի իշխանությունները սիրիացի փախստականների համար բացել են Եվրամիության անդամ երկրների հետ սահմանները, ինչի հետևանքով սահմաններին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տասնյակ հազարավոր սիրիացի և այլազգի փախստականներ հավաքվել են Թուրքիայի ՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմաններին: Նրանք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, ինչպես նաև փորձել են կտրել փշալարերը:
Խոսքը մոտ 30 000 փախստականի մասին է, որոնք սահմանային անցակետերի մոտ են հավաքվել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «բացել է դռներն» ու երկրում գտնվող չորս միլիոն փախստականներին Թուրքիան լքելու հնարավորություն տվել:
Հունաստանի ոստիկանությունը փակել է սահմանն ու արցունքաբեր գազ կիրառել սահմանը հատել փորձողների նկատմամբ: Նմանատիպ իրավիճակ է նաև Բուլղարիայի հետ սահմանին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ այլևս չեն սահմանափակի փախստականների տեղաշարժը՝ այդպիսով չեղարկելով ԵՄ-ի հետ կնքած բազմամիլիարդանոց համաձայնագիրը, որով երկիրը պետք է զսպեր փախստականների ներհոսքը դեպի Եվրոպա:
Թուրքիայի որոշումը կապված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Սիրիայում Թուրքիայի շահերի առաջխաղացմանը չաջակցելու հետ:






























































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)