Ուկրաինան Խարկովի վրա հարձակմանը պատասխանել է Բելգորոդի գնդակոծմամբ. ավելի քան 10 մարդ վիրավորվել է
Ուկրաինան գնդակոծել է Բելգորոդը Խարկովի վրա Ռուսաստանի հարձակումից մեկ ժամ անց։ Այրվել են բազմաբնակարան շենքի պատշգամբն ու ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժել է 11 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Գրում է news.am-ը։
Միաժամանակ, ուժայիններին մմերձավոր Baza տելեգրամյան ալիքը գրում է 12 տուժածի, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու երեխայի մասին։ Տղաներից մեկը ունի որովայնի խոռոչի թափանցող բեկորային վերք և աջ ոտնաթաթի բաց կոտրվածք, երկրորդը՝ երկու ոտքերի լայնածավալ վերքեր։ Երկու երեխաներն էլ վիրահատարաններում են։
Հրթիռներից մեկն ընկել է ճանապարհին՝ Բելինսկի փողոցում գտնվող ֆուտբոլային մանեժյի տարածքում։ Ջարդվել են նաև 14 բազմահարկ շենքերի 22 բնակարանների ապակիները, իսկ բեկորներից վնասվել է 21 ավտոմեքենա։ Վնասվել են 8 առանձնատների տանիքները, ճակատները, պատուհաններն ու ցանկապատերը։
Եվս մեկ մարդ տուժել է Բելգորոդի շրջանի Մայսկի գյուղում ՀՕՊ միջոցներով գրոհը հետ մղելու ընթացքում։ Ըստ Գլադկովի, շտապօգնության բրիգադը գլխի բեկորային վնասվածք ստացած տղամարդուն տեղում անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել, նա հրաժարվել է հոսպիտալացումից.
Կիրակի կեսօրին Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Խարկովի վրա՝ օգտագործելով առնվազն յոթ բալիստիկ հրթիռ։ Տուժել է 41 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ սպորտի պալատը, «Նոր փոստի» մասնաճյուղը, սուպերմարկետը, երկու առևտրի կենտրոն և գազատարը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)