Հայաստան-Իրան խաղաղության սահմանը երկու երկրների միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից է․ Վարդան Ոսկանյան
«Կովկասի տարածաշրջանն Իրանի համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևորություն։ Պատմական, մշակութային և աշխարհագրական մերձավորությունը կրկնապատկել է այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»,- հայտարարել է Իրանի նորանշանակ արտգործնախարար Աբաս Արաղչին։
Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, Իրանի արտգործնախարարի խոսքերը գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ պաշտոնական Թեհրանի արտաքին քաղաքական օրակարգում Հարավային Կովկասն այլևս առաջնային շահերի և կարևորության գոտի է, որտեղ Իրանն աշխատելու է կրկնապատկված ջանքերով։
«Ակնհայտ է նաև, որ իրանական ակտիվության կարևորագույն դրդապատճառ է նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայության աճը մեր տարածաշրջանում, ինչը լրացուցիչ մարտահրավերներ է ի հայտ բերել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար, ուստի դրանց հաղթահարման գործում խիստ արդյունավետ կարող է լինել հենց հայ-իրանական բազմակողմ համագործակցությունը, որը կարող է և պետք է ստանա քաղաքակրթական դաշինքի ռազմավարական ձևաչափ, քանի որ այս տարածաշրջանում հայ-իրանական պատմական և քաղաքակրթական կապերն ամենահինն են, իսկ Հայաստան-Իրան խաղաղության սահմանը երկու երկրների միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից է»,- գրել է Վ. Ոսկանյանը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)