Ինչ-որ տեղի է ունենում, թատրոն է, շոու. Գերասիմ Վարդանյանը՝ դատարանում
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի 4 տարի առաջ «Ազատություն» ռադիոկայանի շենք մտնելու գործով նիստին վկան, որն անվտանգության աշխատակից էր, իր ցուցմունքի ժամանակ ասաց, որ դռան ձայն չի լսել, սակայն արդեն ռադիոկայանի գրասենյակի տարածքից լսել է գոռգոռոցներ, որոնք շարունակվել են մոտ 10 րոպե:
Դատավորի հարցին, թե ինչու էին մտել ռադիոկայանի տարածք, վկան պատասխանեց, որ տարբեր խոսակցություններից լսել է, որ ռադիոկայանի սերվերները անջատելու համար էին մտել, սակայն հստակ չի կարող ասել, թե իրականում դա էր դրդապատճառը, թե՝ ոչ:
Գերասիմ Վարդանյանի հարցին, թե փորձել է արդյոք որեւէ կերպ խոչընդոտել, զգուշացնել որ չի կարելի մտնել այդ տարածք, վկան ասաց, որ չի հիշում:
Գերասիմ Վարդանյանն էլ ասաց, որ գործով դատավարությունը արդեն 4 տարի է, ինչ շարունակվում է եւ արդյոք վկան խղճի խայթ չի զգում, որ իր ցուցմունքներում հայտարարում է, չի հիշում, կամ մոռացել է: Դատախազը առարկեց հարցի դեմ, դատավորը հարցը հանեց:
Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ճշտող հարցին, թե անձամբ լսել է, որ ներս մտնողները ննպատակ ունեին ռադիոկայանի սերվերները անջատեին, վկան ասաց, որ չի լսել:
Գործով մեղադրյալ Գերասիմ Վարդանայնն իր խոսքում հայտարարեց, որ դատավարությունը տեւեում է 4 տարի, որի հետեւանքով ինքը նաեւ կալանավորվել է, սակայն վկայի հարցաքննությունից նույնիսկ պարզ է դառնում, որ այս ամեն ինչը, ինչը որ տեղի է ունենում, ունի քաղաքական դրդապատճառներ, մարդկանց լռեցնելու նպատակ:
«Ես ուղղակի այդ ամեն ինչի մեջ ներգրավված մարդկանց ուզում եմ ասել, որ անիմաստ է: Եթե հարկ լիներ այս ամենի միջով անցնել, թող նրանք իմանան, որ եթե 100 կյանք ունենայի եւս հարյուր անգամ կանցնեի: Ինձ համար մեր հայրենիքի՝ Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի ազատությունից էն կողմ ամեն ինչ բարդ ա, ու տարբերություն չկա ես որտեղ կլինեմ, տանը թե դրսում, ազատության մեջ, թե կալանավորված: Էս ա էս ամբողջը, ինչ-որ տեղի է ունենում, թատրոն է, շոու, չգիտեմ՝ ինչքան կտեւի այս ամենը, բայց տեւելու է այնքան, մինչեւ որ հաղթենք»,-ասաց նա իր խոսքում:
Դատավորը ընդհատեց նրա խոսքը՝ հորդորելով քրեական գործի հետ կապված խոսել: Դատական նիստն ավարտվեց աշխատանքային օրն ավարտվելու հետ կապված, հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 16:00-ին:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)