Աշխարհի ամենատարօրինակ հրաբուխը արագորեն անցնում է գետնի տակ
Փենսիլվանիայի պետական համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ Տանզանիայում գտնվող Օլդոինյո-Լենգայի արտասովոր հրաբուխը վերջին 10 տարվա ընթացքում արագորեն անցնում է գետնի տակ։ Հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters (GRL) գիտական ամսագրում:
Օլդոինյո Լենգայը միակ հրաբուխն է աշխարհում, որն ակտիվորեն կարբոնատիտ լավա է ժայթքում․ մագմայի չափազանց ծորուն տեսակ, որը հարուստ է կալցիումով և նատրիումով, բայց աղքատ՝ սիլիցիումով: Արդյունքում կարբոնատիտի մագման հոսում է սովորական ջրի պես։
Արբանյակային տվյալները ցույց են տվել, որ Օլդոինյո Լենգայը խորտակվում է գետնի տակ տարեկան մոտ 3,6 սանտիմետր արագությամբ: 2013-ից 2023 թվականներին 2963 մետր բարձրությամբ հրաբուխը 36 սանտիմետրով իջել է։
Այս երևույթի պատճառ կարող է լինել հրե լեռան երկու խառնարաններից մեկի տակ գտնվող դատարկ ամբարը։ Ուղեծրային լուսանկարների համաձայն, հրաբխի հյուսիսային խառնարանի շուրջ հողային հատվածը հաստատուն արագությամբ նստում է, նշում են գիտնականները:
Հետազոտության համաձայն, այս ամբարը կարող է կապված լինել մագմայի ավելի խոշոր ամբարի հետ, որը գտնվում է հրաբխի տակ երեք կիլոմետր կամ ավելի խորության վրա:
Փորձագետները կարծում են, որ առաջիկա տարիներին Օլդոինյո Լենգայը կշարունակի ժայթքել և նստել։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)