Ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ մեկնել Հայաստան և ավելի շատ՝ Ադրբեջան և Վրաստան
2024 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանի քաղաքացիները կատարել են 12,6 միլիոն արտասահման ուղևորություն։ Ըստ РБК-ի՝ դրա մասին է վկայում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վիճակագրությունը։
Ռուսների մուտքի թվով բացարձակ առաջատարը, հաշվի առնելով այցի բոլոր նպատակները, ավանդաբար եղել է Թուրքիան։ Ռուսների հոսքը Թուրքիա 2024 թվականի հունվար-հունիս ամսիներին նախորդ տարվա համեմատ աճել է 9,4 տոկոսով՝ հասնելով 2,5 միլիոն ուղևորության։ Ղազախստանը ռուսների համար ամենահայտնի ուղղություններից մեկն էր, թեև տարվա ընթացքում դեպի այս երկիր ուղևորությունների թիվը նվազել է 9%-ով՝ հասնելով 1,2 միլիոնի։
Մերձավոր արտասահմանի երկրներից ռուսաստանցիներն առաջին կիսամյակում այցելել են նաև Հայաստան. նախորդ տարվա համեմատ նրանց ուղևորությունը Հայաստան նվազել է17%-ով՝ հասնելով 452,8 հազարի, այն դեպքում երբ մեկ տարի առաջ ՀՀ էր այցելել 545,7 հազար ռուսաստանցի։
Փոխարենը Ռուսաստանի քաղաքացիները մեկ տարի առաջվա համեմատ 31,5%-ով՝ (522,7 հազար մարդով ավելի) հաճախ սկսել են մեկնել Վրաստան և 26%-ով՝ (340 հազար մարդով ավելի) հաճախ նաև Ադրբեջան։
Ինչ վերաբերում է զբոսաշրջային ուղևորություններին, 2024 թվականի ընդամենը վեց ամսում ռուսաստանցիները զբոսաշրջության նպատակով 4,9 միլիոն ուղևորություն են կատարել արտերկիր, ինչը 20 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ (4,1 միլիոն ուղևորություն):
2024 թվականի առաջին կիսամյակում ռուսաստանցիները զբոսաշրջության նպատակով առավել հաճախ ճանապարհորդող երկրների թվում են Թուրքիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Թաիլանդը և Չինաստանը։ Տասնյակում են հայտնվել նաև մերձավոր արտասահմանի երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը և Վրաստանը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)