Իրանը հաստատակամ է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում
Այս թեմայով
- Փաշինյանը մասնակցում է Իրանի նախագահի երդման արարողությանը
- Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հրապարակել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների վերաբերյալ առաջին զեկույցը
- Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի մարմիններն ուղարկվել են Թավրիզ, որոնողական աշխատանքներն ավարտվել են
- Կործանված ուղղաթիռը, որով թռչում էր Ռաիսին, ամերիկյան Bell 212-ն էր. Լրատվամիջոց
Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին կարեւոր հայտարարություններ է արել: Մասնավորապես.
Իրանի հոգեւոր առաջնորդը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը եւ հայտարարել. «Իրանը Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի օգտագործումը համարում է անընդունելի եւ հաստատակամ է իր այս դիրքորոշման մեջ
Օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարեւանների հետ հարաբերություններում եւ հավելել է, որ երկրների անվտանգությունն ու խաղաղությունն ապահովվում է սեփական ուժերին եւ մերձավորներին ապավինելով
Երկու երկրների միջեւ համագործակցությունը հաստատակամորեն կշարունակվի՝ հիմնված սահմանված շահերի վրա եւ այլոց քաղաքականությունից անկախ
Բացի այս ամենը, Իրանի հոգեւոր առաջնորդը դատապարտել է Հիսուս Քրիստոսի հասցեին անարգանքը Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: