Փաշինյանին հաջողվել է Ալիևին համոզել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիեւին համոզել, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու գործընթացին ձեռնամուխ լինի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Բացատրել է, որ եթե ուզում ես մնամ եւ քո բոլոր պահանջները կատարեմ, պետք է ինձ 2 տարի ժամանակ տաս, որ վերարտադրվեմ։ Հետո արդեն ինչ ուզենք, կանենք։ Սրանով է թերեւս պայմանավորված այն, որ վարչապետը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին հանձնարարել է նոր սահմանադրության հայեցակարգը ներկայացնել 2026-ի դեկտեմբերին, երբ համապետական ընտրություններն ավարտված կլինեն։
Իմաստն այն է, որ հայ ժողովրդի տիեզերական համբերությունն էլ կարող է սպառվել, եւ նա գուցե ընդվզի Սահմանադրություն փոխելու Ալիեւի այդ պահանջի պատճառով։ Արդյունքում ոչ միայն սահմանադրական հանրաքվեն կտապալվի, այլեւ իշխանության կգան «ռեւանշիստները»։ Իսկ Ալիեւը, ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրն ասաց, սարսափում է նախկիններից եւ համաձայն է ամեն ինչ անել, որ ազգայնական ուժերը Հայաստանում չգան իշխանության։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ կուզեր, որ հանրաքվեն եւ ընտրությունները նույն օրն անցկացնեին, որ հանրաքվեն չտապալվեր՝ քվորումի բացակայության պատճառով։ Սակայն օրենքը դա թույլ չի տալիս։ «Հանրաքվեի մասին» օրենքի 6-րդ կետը մասնավորապես սահմանում է․ «Հանրաքվեն չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից։ Հանրաքվեն չի կարող անցկացվել նաեւ Ազգային ժողովի ընտրությունների օրը»»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)