Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփ. ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է, թե որ տարածքները կպահի և որոնք կկորցնի Իսպանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարությունները ողջունել են խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը HRW-ը կոչ է արել Բաքվին համաներում հայտարարել Բաքվում ապօրինի պահվող հայերի նկատմամբ ԱՄՆ-ն «զգուշավոր լավատեսությամբ» է տրամադրված Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր գործարքին. Ուոլց Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ստորագրել խաղաղության համաձայնագիր․ Գերմանիայի ԱԳՆ Բարձր ենք գնահատում խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության ձեռքբերումը․ Իրանի ԱԳՆ Թրամփը գնահատել է Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Պուտինի հայտարարությունը ՌԴ-ն համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության. Պուտին Անկարան հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների փոխադարձ բացման նախադրյալներ չկան Զելենսկին պատմել է՝ երբ ռազմական դրության մասին​​ օրենքն Ուկրաինայում կչեղարկվի և նախագահական ընտրություններ կանցկացվեն Իշխանության կգան նրանք, ովքեր կձերբազատվեն «ով բերեց Նիկոլին», «Նիկոլ՝ դավաճան, թուրք» արտահայտություններից USAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նոր խաղաշապիկը (ֆոտո)Գերնորերի պայթյունները երկու անգամ ոչնչացրել են կյանքը Երկրի վրա․ Նման աղետների կրկնվելու վտանգ կա՞iPhone 17 Air-ը սպասվածից ավելի հաստ կլինիՆուբարաշենում հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՊենտագոնը վերակազմավորել է Ընդհանուր գնահատումների գրասենյակըՓաշինյանն Անդրանիկ Քոչարյանին հասկացրել է, որ վեր-վեր չթռնի ԱԺ նախագահի գլխիցԹրամփ. ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է, թե որ տարածքները կպահի և որոնք կկորցնիAmerican Airlines-ի ինքնաթիռը հրդեհվել է Դենվերի օդանավակայանում. տարհանվել է 178 մարդ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանաՈղջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը. ՄակրոնԹրամփի նամակը երեկ երեկոյան հասել է ԹեհրանՆԳ նախարարը մնաց միայնակՍիսիանում ավագանու բոլոր ընդդիմադիր անդամներին զրկել են մանդատներիցԻսպանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարությունները ողջունել են խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտըԲաքուն ածանցյալ պահանջներ ունիHRW-ը կոչ է արել Բաքվին համաներում հայտարարել Բաքվում ապօրինի պահվող հայերի նկատմամբԱՄՆ-ն «զգուշավոր լավատեսությամբ» է տրամադրված Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր գործարքին. ՈւոլցՆախադեպը չունեցող կառավարությունԿոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ստորագրել խաղաղության համաձայնագիր․ Գերմանիայի ԱԳՆԲարձր ենք գնահատում խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության ձեռքբերումը․ Իրանի ԱԳՆԹրամփը գնահատել է Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Պուտինի հայտարարությունըԱրփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրիցՌԴ ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱմերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից` գերիների հետ կապվածՌԴ-ն համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության. ՊուտինՏեռոր՝ Գյումրիում․ ՔՊ-ն ցուցակներ է պահանջումԳյումրիում մեկնարկած ՔՊ դրամահավաքը իրականացվել է անկանխիկ եղանակով․ գումարի չափը դեռ հայտնի չէՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթԱնկարան հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների փոխադարձ բացման նախադրյալներ չկանՓաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ»Զելենսկին պատմել է՝ երբ ռազմական դրության մասին​​ օրենքն Ուկրաինայում կչեղարկվի և նախագահական ընտրություններ կանցկացվենԻնչու՞ է շարունակաբար թեժանում «Դոմուսի» հրդեհի թեմանՀայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները Ռուսաստանի հետ կապողների թիվն ավելացել է, ԵՄ-ի հետ հույս կապողներինը՝ նվազելՎարչական պատասխանատվություն՝ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համարԻշխանության կգան նրանք, ովքեր կձերբազատվեն «ով բերեց Նիկոլին», «Նիկոլ՝ դավաճան, թուրք» արտահայտություններից Ով ասում է, որ ես Գյումրին թալանել եմ, նա սրբապիղծ է. ի՞նչ է եղել, որ ինչ թալանեինք. Վարդան ՂուկասյանՀնդկաստանում վագրը հոշոտել է քնած հովվինԱՄՆ Կոնգրեսն Ալիևի ինքնաթիռի համար շարժիչի մասերի արտահանման արգելքի մասին օրինագիծ կներկայացնիUSAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերըԱդրբեջանում հուլիսից կարգելվեն մերձավոր բարեկամների միջև ամուսնություններըԻնչի մասին են խոսել Պուտինն ու Բայդենը Ժնևում կայացած հանդիպմանըՔաղաքացին հարվածել է «Արմենիա» ԲԿ-ի պոլիկլինիկայի ղեկավարի տեղակալին․ մանրամասներԻսպանացի արշավորդը պատմել է՝ ինչպես են Արագածում մնացել ձնահյուսի տակ ու 400 մետր ցած գլորվելՄասկը խոսել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների մասին«Автотор» գործարանը հավաքում է BMW մեքենաների խմբաքանակԹրամփը հայտարարել է, որ ակնկալում է այս շաբաթ բանակցել Պուտինի հետԼավրովը մեկնաբանել է իրավիճակը ՍիրիայումՍտեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանըՍաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկմանՌաբբիները նամակ են հղել Թրամփին՝ կոչ անելով Ադրբեջանին ներառել «Աբրահամի համաձայնագրում»
Աշխարհ

Միջազգային հանրությունը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը

Թրամփի դեմ մահափորձը դատապարտել ու մեկնաբանել են աշխարհի շատ երկրների ղեկավարներ։ Նախագահ Ջո Բայդենը դատապարտել է հարձակումը՝ ասելով, որ Ամերիկայում նման բռնության տեղ չկա։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ «խորապես ցնցված է» հարձակումից, Թրամփին մաղթել է շուտափույթ ապաքինում և ասել, որ «քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարական հասարակությունում»։

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ «բռնությունը իռացիոնալ է և անմարդկային»:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կատարվածն անվանել է սպառնալիք ժողովրդավարությանը:

«Հարձակումը... նողկալի է: Մաղթում եմ նրան (Թրամփին) շուտափույթ ապաքինում։ Իմ մտքերը նաև այն մարդկանց հետ են, ովքեր տուժել են հարձակումից։ Նման բռնության ակտերը սպառնում են ժողովրդավարությանը», - ասվում է Շոլցի հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ «քաղաքական բռնությունը ցանկացած ձևով տեղ չունի մեր հասարակության մեջ»:

«Անհնար է գերագնահատել, որ քաղաքական բռնությունը չի հանդուրժվելու», - ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընդգծել է, որ քաղաքական բռնությունը անհանդուրժելի է։ «Իմ մտքերը նախկին նախագահ Թրամփի, միջոցառմանը ներկաների և բոլոր ամերիկացիների հետ են»,- ասել է նա:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան միջազգային հանրությանը կոչ է արել «խստորեն ընդդիմանալ ցանկացած բռնության, որը մարտահրավեր է նետում ժողովրդավարությանը»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջադեպն անվանել է «ողբերգություն մեր ժողովրդավարությունների համար»։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին միջազգային հանրությանը կոչ է արել «վերականգնել քաղաքականության արժանապատվությունն ու պատիվը՝ ընդդեմ ատելության և բռնության բոլոր ձևերի և ի բարօրություն մեր ժողովրդավարությունների»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել արդյունավետ հետաքննության՝ «ստվեր չգցելու ԱՄՆ ընտրությունների և համաշխարհային կայունության վրա»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ «բռնությունն արդարացում չունի և տեղ չունի աշխարհում ոչ մի տեղ»։

Հարձակումը դատապարտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ես ցնցված եմ նախկին նախագահ Թրամփի դեմ մահափորձից։ Նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում, և իմ մտքերը տուժածների հետ են», - գրել է նա X հարթակում՝ հավելելով. «Դատապարտում եմ այս հարձակումը: Քաղաքական բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական երկրներում: ՆԱՏՕ-ի դաշնակիցները միասին են՝ պաշտպանելու մեր ազատություններն ու արժեքները»։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով վերջերս այցելել էր Թրամփին Ֆլորիդայում գտնվող իր տանը, նշել է, որ իր մտքերն ու աղոթքները կապված են ԱՄՆ նախկին նախագահի հետ:

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետականների հավանական թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը խստորեն դատապարտե է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա X հարթակում գրել է.

«Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում, քանի որ դրանք խաթարում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք: Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասել է Նիոլ Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին X հարթակում գրել է. «Մենք խստորեն դատապարտում ենք Դոնալդ Թրամփի դեմ քաղաքական բռնության ակտը»:

Իսկ Ռուսասատնում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է.
«Մենք չենք հավատում, որ Թրամփին վերացնելու և սպանելու փորձը կազմակերպվել է ներկայիս իշխանությունների կողմից, բայց մթնոլորտը, որը [Բայդենի] վարչակազմը ստեղծել է իր քաղաքական կռիվների միջոցով, այն մթնոլորտը, որը շրջապատում է թեկնածու Թրամփին, հրահրել է այն, ինչ այժմ բախվում է Ամերիկային», - ասել է Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը:

Չինաստանի նախագահ Սի Ծինպինն իր «կարեկցանքն» է հայտնել Թրամփին, իսկ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Պեկինը «ուշադրությամբ հետևում է» միջադեպին:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ասել է, որ խորապես անհանգստացած է իր «ընկերոջ վրա կատարված հարձակումից»։

«Բռնությունը տեղ չունի քաղաքականության և ժողովրդավարության մեջ»,- ասել է Մոդին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ինքը և իր կինը՝ Սառան, «ցնցված են նախագահ Թրամփի վրա ակնհայտ հարձակումից»։

«Մենք աղոթում ենք նրա անվտանգության և շուտափույթ ապաքինման համար»,- ասել է Նեթանյահուն։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրաձգությունը որակել է որպես «դավաճանական միջադեպ»:

Սիսին ԱՄՆ-ին մաղթել է «նախընտրական արշավը շարունակել խաղաղ և առողջ մթնոլորտում՝ զերծ ահաբեկչության, բռնության կամ ատելության որևէ դրսևորումներից»։