Իսպանիայում Սան Ֆերմինի փառատոնում ցլերի հետ վազքի ժամանակ տուժել է վեց մարդ
Առնվազն վեց մարդ տուժել է Սան Ֆերմինի (Իսպանիա, Պամպլոն, Նավարայի ինքնավար մարզ) փառատոնի շրջանակում։ Այս մասին X-ում տեղեկացրել է Կարմիր խաչի տարածաշրջանային բաժանմունքը։
Վազքը մեկնարկել է ուղիղ ժամը 08.00-ին (տեղի ժամանակով) եւ տեւել մոտ երեք րոպե։
Փառատոնը, ի պատիվ Նավարայի հովանավոր սուրբ Ֆերմինի, սկսվել է հուլիսի 6-ին եւ շարունակվելու է մոտ մեկ շաբաթ։ Գլխավոր պահը ցլերի հետ ամենօրյա վազքն է (էնսյերո), որոնց ժամանակ հարյուրավոր մարդիկ, որոնք հետապնդում են վանդակներից բաց թողնված կենդանիներին, վազում են նեղ փողոցով մի քանի րոպե։
Վազքի մասնակից կարող են դառնալ ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ զբոսաշրջիկները։ Նրանցից ոմանք հաճախ, փախչելով ցլերից, հատուկ նվազագույն հեռավորություն են պահում կենդանիներից, որպեսզի ավելի սուր զգացողություն ապահովեն։ Իսկ նրանք, ովքեր չեն համարձակվում մասնակցել էնսյերոյին, կարող են դրան հետեւել անվտանգ տեղից։ Ամեն տարի փառատոնի ընթացքում մասնակիցների վնասվելու դեպքեր են գրանցվում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)