Ցավոք սրտի, մեր բանավեճը գոյաբանական հարցերի շուրջ է. Թադևոս Ավետիսյան
2020 թվականի չարաբաստիկ օրվանից հետո մեր երկրում, մեր ընտանիքներում, մեր հանրության մեջ խոսակցությունն այլևս լավ ապրելու մասին չէ, այլևս մեր կյանքի որակը բարելավելու մասին չէ, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Ցավոք սրտի, մեր բանավեճը գոյաբանական հարցերի շուրջ է, մեր բանավեճը մեր տունը մեր ձեռքից չխլելու, մեր հայրենիքը կտոր-կտոր անելը բացառելու մասին է»,- նշեց նա:
Պատգամավորն ընդգծեց` այս իշխանությունն ասում էր, թե եկել են երջանկություն բերելու, եկել են, որ հայ մարդն աշխատի ու արժանապատիվ ապրի:
«Իրականում, բերեցին սուգ ու ավեր, պատերազմ, դժբախտություն, մարդկային կորուստներ ու զիջումներ»,- ասաց Ավետիսյանը:
«Ասում էիք, որ աղքատությունը հայ մարդու ուղեղում է։ Եկել էիք աղքատությունից հանեիք, ասում էիք՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու եք, բայց ծայրահեղ աղքատությունը՝ 2023 թվականի երկնիշ տնտեսական աճի պայմաններում, գյուղական բնակավայրերում աճել է»,- հավելեց նա:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)