Կուրսկի բնակիչը որդուն պատժելու համար հրկիզել է նրան
Կուրսկի բնակիչը պատժելու նպատակով այրել է իր փոքր որդուն։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Աղբյուրի տվյալներով, հուլիսի 5-ին ինը տարեկան տղան տանը խաղում էր մոմով։ Նա փորձարկումներ էր անում և պատահաբար այրեց թափված սպիրտը։ Այդ պահին նրա կողքին է եղել մեկ տարեկան քույրը։ Փոքրիկ հրդեհից աղջիկը այրվածքներ է ստացել.
Երեխաների ճիչերը լսելով՝ ծնողները վազել են երեխաների մոտ ու հանգցրել կրակը։ Սակայն տղայի 38-ամյա հայրը կորցրել է ինքնատիրապետումը և որոշել է պատժել նրան։ Տղամարդը հանել է երեխայի շալվարը, սպիրտ է լցրել հետույքի վրա ու այրել։ Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ նա դա արել է, որպեսզի տղան հստակ հասկանա, թե ինչպես է իրեն զգում կրտսեր քույրը։
Արդյունքում երկու երեխաներն էլ բժշկական օգնության կարիք են ունեցել։ Նրանք այժմ գտնվում են մարզային մանկական հիվանդանոցում, նրանց վիճակը կայուն է։ Հայրը ձերբակալվել է։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)