Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ ամբողջությամբ ոչ իրավաչափ, ապօրինի եղանակով․ փաստաբան
«Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ ամբողջությամբ ոչ իրավաչափ, ապօրինի եղանակով»,- ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով ասուլիսում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նշեց, որ ի սկզբանե պարզ է, որ ձերբակալությունները, հետագայում այդ անձանց կալանքի տանելու միջնորդությունները, պայմանավորված են եղել կոնկրետ անձնանց, կոնկրետ կուսակցական լինելու, խոսքը ՀՅԴ մասին է, հանգամանքով, և այդ կուսակցությունում նրանց զբաղեցրած դիրքից, կապերից։
«Կար ցուցակ, որտեղ գրված էին անուններ, ինչ պաշտոն են զբաղեցնում, ինչ կարգավիճակ ունեն ՀՅԴ գրասենյակում, ինչ կապեր, հնարավորություններ ունեն, ըստ դրա էլ ընտրվում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը»,- ասաց փաստաբանը։
Բաբայանի խոսքով, հաջորդ խնդիրը, որ առկա էր, ցանկանում էին ամեն եղանակով ստանալ իրենց համար ցանկալի ցուցմունքներ. «Ցանկալի ցուցմունքն էր՝ որևէ մեկը հայտարարի, որ իսկապես գումար է բաժանվել որևէ մեկին և ոստիկանության մարզային վարչության բարձր ղեկավարության կողմից մի քանի անձի նկատամբ կոնկրետ փորձեր են արվել։ Հենց ոստիկանության բաժիններում առաջարկվել են ցուցմունքներ տալ, որ, ասեն՝ «փող ենք տվել ու դուք անմիջապես ազատ կարձակվեք»։ Ում նման առաջարկ է արվել, բոլորը կալանավորված են, դա նշանակում է, որ չեն համաձայնվել նման ցուցմունք տալ, որովհետև չի էլ եղել նման հանգամանք, որ նման ցուցմունք տան»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)