Հինգ գոլ, կարմիր քարտ բացման խաղում. նոր ռեկորդներ
Ֆուտբոլային Եվրո-2024-ի բացման խաղում կազմակերպիչ երկիր Գերմանիայի հավաքականը Մյունխենում ընդունեց Շոտլանդիայի հավաքականին եւ հաղթեց 5:1 հաշվով։
10-րդ րոպեին աչքի ընկավ Բունդեսլիգայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» 21-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
19-րդ րոպեին գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց Մյունխենի «Բավարիայի» 21-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան (տեսանյութ)։
44-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց եւ հեռացվեց Շոտլանդիայի հավաքականի եւ անգլիական «Ուոթֆորդի» 25-ամյա պաշտպան Ռայան Պորտեուսը։
11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Լոնդոնդի «Արսենալի» 25-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցը ։
68-րդ րոպեին Գերմանիայի թիմի չորրորդ գոլը խփեց Դորտմունդի «Բորուսիայի» 31-ամյա հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը։
87-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Գերմանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 31-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։
Ավելացված ժամանակում հաշիվը 5:1 դարձրեց Դորտմունդի «Բորուսիայի» 30-ամյա կիսապաշտպան Էմրե Ջանը։
Գերմանիայի հավաքականի համար սա ամենախոշոր հաշվով հաղթանակն է Եվրոպայի առաջնություններում։
A խմբի առաջին տուրի մյուս խաղում հունիսի 15-ին կմրցեն Հունգարիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։
Եվրո-2024, A խումբ, առաջին տուր
Գերմանիա - Շոտլանդիա՝ 5:1 (տեսանյութ)
Ֆլորիան Վիրց, 10, Ջամալ Մուսիալա, 19, Կայ Հավերց, 44+1, Նիկլաս Ֆյուլկրուգ, 68, Էմրե Ջան, 90+3 - Անտոնիո Ռյուդիգեր, 87, ինքնագոլ
Հեռացում՝ Ռայան Պորտեուս (Շոտլանդիա), 44


















































Երեք խաղ մեկ օրում
ԴՈԼԱՐԻ ՈՒ ԵՎՐՈՅԻ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Եվրո-2019. Հայաստանի ընտրանուն բաժին հասան մրցաշարի ֆավորիտները
Եվրո-2020․ Օրվա հանդիպումները
Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)