Բայդենը Կիևին կտրամադրի ևս մեկ Patriot ՀՕՊ համակարգ
Ռուսաստանի օդային հարվածներից Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է Կիևին տրամադրել ևս մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Ինչպես գրել է The New York Times (NYT) թերթը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները, Սպիտակ տան ղեկավարն այս որոշումն ընդունել է անցյալ շաբաթ՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մի շարք հանդիպումներից հետո։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հրաժարվել է հաստատել այս տեղեկությունը։
Ըստ NYT-ի՝ Patriot համակարգը, որը պետք է փոխանցվի, այժմ գտնվում է Լեհաստանում և առաջիկա օրերին այն կարող է տեղակայվել Ուկրաինայի ճակատում։ Սա կլինի երկրորդ պաշտպանական համակարգը, որն ԱՄՆ-ն կտրամադրի Ուկրաինային։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)