Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունը
Մայիսի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի միջև։
Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև համագործակցության հարցեր, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներում։ Գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների ներկա մակարդակից, նշվել է, որ երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունները հիմնված են պատմական կապերի վրա և զարգանում են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, ներառյալ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։
Կուլեբան ընդգծել է Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության կարևորությունը և շնորհակալություն հայտնել աջակցության համար։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)