ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության «պլան Բ» չունի. Bloomberg
ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության «պլան Բ» չունի, բացառությամբ 60 միլիարդ դոլարի, որը չի կարող հատկացվել Կոնգրեսում տարաձայնությունների պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ ամերիկացի պաշտոնյաներին հղումով։
Ըստ հրատարակության զրուցակիցների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գնալով հիասթափվում է ինչպես Կոնգրեսում հանրապետականներից՝ Ուկրաինային օգնության ձգձգման պատճառով, այնպես էլ Եվրոպայում դաշնակիցներից, որոնք, ըստ Սպիտակ տան, Կիևին օգնելու համար պետք է օգտագործեն Ռուսական սառեցված ակտիվներիշահույթը։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկը նաև նշել է, որ եվրոպական երկրները պետք է շտապ արձագանքեն Ուկրաինայի խնդրանքին և երկրին իրենց պաշարներից ավելի շատ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրեն։
Մարտի 20-ին ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, չհայտարարված այցով ժամանելով Կիև, ասաց, որ Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը, որը կասեցված է Ներկայացուցիչների պալատում, երկկուսակցական հավանություն կստանա: Սակայն նա չի կանխատեսել, թե երբ դա տեղի կունենա։ «Ինչպես ասացի, ես վստահ եմ, որ մենք կարող ենք ուժեղ երկկուսակցական աջակցություն ստանալ, երբ Ներկայացուցիչների պալատը քվեարկի Ուկրաինայի օգնության փաթեթին: Այնպես որ, ես չեմ կարծում, որ մենք այսօր պետք է խոսենք պլան Բ-ի մասին», - ասել է Սալիվանը:
ԱՄՆ Կոնգրեսը չի կարողանում հաստատել 61 միլիարդ դոլարի ռազմական օգնությունն Ուկրաինային անցյալ տարվա աշնանից՝ հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնությունների պատճառով։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)