Վիետնամում միլիարդատիրուհին մեղադրվում է բանկից խարդախությամբ 44 մլրդ դոլար վարկեր վերցնելու համար
Վիետնամում ընթանում է ամենաուշագրավ դատավարություններից մեկը, որի շրջանակում քննվում է երբևէ աշխարհում տեղի ունեցած խոշորագույն բանկային խարդախության գործերից մեկը, գրում է BBC-ը:
Անշարժ գույքի 67-ամյա կառուցապատող Թրուոնգ Մի Լանը մեղադրվում է Վիետնամի խոշորագույն բանկերից մեկը 11 տարվա ընթացքում թալանելու համար: Թրուոնգ Մի Լանը մեղադրվում է Saigon Commercial Bank-ից $44 մլրդ վարկեր վերցնելու համար: Դատախազների համոզմամբ՝ այդ գումարից 27 միլիարդ դոլարը կարող է երբեք չվերականգնվել:
Աղբյուրը նկատում է, որ սովորաբար գաղտնապահ կոմունիստական իշխանություններն այս գործի առնչությամբ ոչ բնորոշ բացության են դրսևորել՝ մանրամասներ ներկայացնելով ԶԼՄ-ներին: Նրանց խոսքով՝ ցուցմունք տալու համար 2700 հոգի է կանչվել, ներգրավված է 10 պետական դատախազ և շուրջ 200 փաստաբան:
Ապացույցները տեղավորվել են 104 տուփում, որոնց ընդհանուր քաշը վեց տոննա է: Թրուոնգ Մի Լանի հետ դատվում է 85 մեղադրյալ, որոնք հերքում են մեղադրանքները: Կնոջը և ևս 13 հոգու մահապատիժ է սպառնում:
Վիետնամի օրենսդրությունն արգելում է ցանկացած անձի տնօրինել ցանկացած բանկում բաժնետոմսերի 5%-ից ավելին: Սակայն դատախազներն ասում են, որ հարյուրավոր պրոքսի ընկերությունների և անձանց միջոցով Թրուոնգ Մի Լանին իրականում պատկանում էր Saigon Commercial-ի ավելի քան 90%-ը:
Դատարանը նրան մեղադրում է իշխանությունն օգտագործելու և իր վստահված մարդկանց մենեջերներ նշանակելու համար, որոնց այնուհետև հրամայել է հարյուրավոր վարկեր տրամադրել իր վերահսկողության տակ գտնվող ընկերությունների ցանցին: Բանկից ստացված գումարների ծավալն ապշեցուցիչ է. նրա վարկերը կազմում էին բանկի բոլոր վարկերի 93%-ը:
Ըստ դատախազների՝ 2019 թվականի փետրվարից սկսած երեք տարվա ընթացքում նա հրամայել է իր վարորդին բանկից հանել 108 տրիլիոն վիետնամական դոնգ՝ ավելի քան 4 միլիարդ դոլար կանխիկ գումար և պահել այն իր նկուղում:
Նա նաև մեղադրվում է խոշոր կաշառք տալու համար՝ երաշխավորելու, որ իր վարկերը երբեք մանրակրկիտ չեն ուսումնասիրվի:
Կնոջից բացի մեղադրվողներից մեկը Կենտրոնական բանկի նախկին գլխավոր տեսուչն է, որին սպառնում է ցմահ ազատազրկում 5 միլիոն դոլար կաշառք ստանալու համար:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)