Փաշինյանի խոսքերով ասած՝ ղումարբազությունը շատացել է․ թվեր
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018-ի սեպտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում խոստացավ. «Եթե մեր տնտեսությունում շահումով խաղերը սկսել են դեր խաղալ եւ նկատելի դեր խաղալ մեր տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ, դա լուրջ պրոբլեմ է մի երկրում, որտեղ կա 30 տոկոս աղքատություն։ Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից ղումարբազությունն է խրախուսվում։ Մենք պետք է էնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկն էլ չխրախուսենք»։
Մեկ ամիս անց ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց. «Կապանում երբ ես փողոցով քայլում էի, կանայք պատուհաններից ցույց էին տալիս բուքմեյքերական գրասենյակները եւ գոռում էին՝ ինչքան հնարավոր է շուտ փակեք դրանք։ Որովհետեւ, ասում էին, աշխատավարձի օրը ամուսինները մտնում են էդտեղ, նոր են գալիս տուն։ Սա դժվար է ասել ինչ ֆենոմեն է։ Ես դա հուսահատության հետ եմ կապում։ Մարդիկ էնքան հուսահատված են, որ իրենց գործերը լավ կլինի, որ իրենք ուզում են ինչ-որ մի հատ հրաշք տեղի ունենա եւ իրենք դրամագլուխ վաստակեն»։
5 տարի անց՝ 2023թ․, առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հպարտացավ, թե «Հիմա խաղադրույք կատարելը էնքան հեշտ չէ, ինչքան նախկինում։ Եվ մենք տեսնում ենք, որ խաղադրույքների ոլորտում շատ լուրջ անկում կա»։ Սակայն իրականությունը, ինչպես միշտ, այլ է: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական թվերը վկայում են, որ այս ոլորտում ոչ թե անկում կա, այլ՝ աննախադեպ աճ։
Ժողովուրդ օրաթերթը հիշեցնում է, որ խաղադրույքների վիճակագրությունը վերջին տարիներին հետեւյալն է
2017թ․ – 138,5 միլիարդ դրամ
2018թ․ – 333,6 միլիարդ դրամ
2019թ․ – 1,1 տրիլիոն դրամ
2020թ․ – 2 տրիլիոն դրամ
2021թ․ – 3,9 տրիլիոն դրամ
2022թ․ հունվար-նոյեմբերին՝ 5,3 տրիլիոն դրամ
2023 թվականի տվյալները դեռեւս հրապարակված չեն։
Թվերը չեն ներառում խաղատներում կատարված խաղադրույքները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)