ՔՊԿ–ի սուտ խոստումներն ու մետրոյի խայտառակ վիճակը. «Մայր Հայաստան»
5 անգամ տարբեր ընտրությունների ժամանակ մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման խոստում տված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունն անգամ չի կարողանում գործող կայարաններով քաղաքացիներին մարդկային սպասարկում ապահովել: Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» դաշինքը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ամեն առավոտ քաղաքացիները ստիպված են լինում իրար հրմշտելով խցկվել վագոններ, եթե, իհարկե, հաջողվում է ընդհանրապես ներս մտնել: Մարդկանց մեծ մասը մի քանի գնացք բաց է թողնում: Ու այս իրավիճակում շարժակազմը կայարաններ է մտնում միջինում 6 րոպեն մեկ:
Մետրոյից օգտվող քաղաքացիների զգալի մասն առնվազն կես ժամ ուշացմամբ է հասնում աշխատանքի․ սա նաև հավաստեցին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցչի հետ զրուցող քաղաքացիները:
Խնդիրն իրականում ունի պարզ լուծում` հնարավորության սահմանում ավելացնել գնացքի վագոնները և առնվազն առավոտյան ժամերին կրճատել գնացքների՝ կայարան մտնելու պարբերականությունը՝ այն դարձնելով մեկ կամ երկու րոպե: Սա պետք է կրկնվի նաև երեկոյան աշխատանքային ժամի ավարտից հետո՝ մինչև 20:00-ն: Կեսօրին, երբ քաղաքացիների հոսքը մետրո կտրուկ կրաճատվում է, գնացքները կարող են աշխատել այլ ռեժիմով: Նկարահանումը կատարվել է այսօր՝ նոյեմբերի 24-ն, ժամը 09։13-ին, մետրոյի Սասունցի Դավթի կայարանում»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)