Ավինյանը երևանցիներին սարեր է խոստացել
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի քաղաքապետարանը հանրային քննարկման է ներկայացրել Երեւանի 2024-2028 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը, որում Տիգրան Ավինյանը երեւանցիներին սարեր է խոստացել։ Նախ՝ ծրագրով նախատեսվել է, որ ավարտին կհասցվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, ինչպես նաեւ եւս մեկ կայարան՝ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների տարածքում։ Բացի այդ, քաղաքապետարանը խոստանում է մինչեւ 2028 թվականը շահագործել ճոպանուղի՝ Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծով։ Եթե հիշում եք` Երեւանով մեկ ճոպանուղի կառուցելու առաջարկն անում էր «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:
Տրանսպորտի հետ կապված էլ քաղաքապետարանը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, խոստանում է փոխել բոլոր կանգառների սպասասրահները՝ դրանք փոխարինելով «խելացի» սպասասրահներով, իսկ թե դրա մեջ ինչ է մտնում, հստակեցված չէ։ Ավինյանը նաեւ խոստանում է մինչեւ 2028 թվականն ամբողջովին կառուցել Կասկադի չկառուցապատված վերնամասը՝ 8 հեկտար տարածք։ Մինչեւ 2028 թվականը քաղաքապետարանը պարտավորվում է կառուցել նաեւ կենցաղային թափոնների նոր աղբավայր։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)