Հերթական ծրագիրը. ինչ է խոստանում անել Տիգրան Ավինյանը՝ 2024 թվականին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանը հերթական խոստումներն է տալիս եւ ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի զարգացման ծրագիրը՝ 2024 թվականի համար։
Օրինակ՝ տրանսպորտի ոլորտում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել Երեւանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի եւ միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթաց, հասարակական տրանսպորտի կանգառների կահավորում, մետրոպոլիտենի վագոնների արդիականացում, նոր ավտոբուսների կամ էլեկտրաբուսների ձեռք բերում (18 մետր 249 հատ եւ 8.5 մետր երկարությամբ 171 հատ), նոր տրոլեյբուսների (71 հատ) ձեռք բերում։ Կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի թվով 600 վերելակների փոխարինում, բազմաբնակարան շենքերի հարթ եւ թեք տանիքների վերանորոգում, բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգում։
Արտաքին լուսավորության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընթացիկ շահագործման, պահպանման եւ արդիականացման աշխատանքներ, «Երեւանի քաղաքային լուսավորություն» ծրագրի շրջանակում Երեւան քաղաքի 28 փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացում: Բնապահպանության ոլորտում նախատեսվում է իրականացնել Կենդանաբանական այգու ընդլայնում։
Իհարկե, այս ոլորտներում խոստումներ շատ ենք լսել, մնում է՝ դրանք իրականություն դառնան։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)