Ինչ քրեական վարույթի շրջանակներում են Արայիկ Հարությունյանի ներկայացուցչին կանչել հարցաքննության. նոր մանրամասներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության եւ տարհանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանին կանչել ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան հարցաքննել են ՀՀ քրեական օրենսգրքի 330 հոդվածի շրջանակներում (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը):
Armlur.am-ը գրել էր, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության եւ տարհանվածների հարցերով ներկայացուցիչ, Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Տեղեկությունը փորձեցինք պարզել նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանից, որը հաստատեց տեղեկությունը։ Իսկ թե ինչ քրեական գործով են Բադասյանին կանչել հարցաքննության, պաշտպան Մարտիրոսյանը չցանկացավ մանրամասնել։
Մեզ հայտնի դարձավ, որ նա իր սոցիալական էջում հրապարակային խոսք է գրել, որը, ըստ իրավապահների, բռնության կոչ է, իսկ թե կոնկրետ որ գրառման համար են նրան տարել հարցաքննության, առայժմ չկարողացանք պարզել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)