Արգենտինայի նոր նախագահը եղել է Էռնեկյանի գլխավոր խորհրդականը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Արգենտինայի նախագահական ընտրությունների վրա, որտեղ էքսցենտրիկ տնտեսագետ Խավիեր Միլեյն ընտրվեց նախագահ: Նրան շատերն անվանում են «Արգենտինայի Թրամփ» կամ «Արգենտինայի Բորիս Ջոնսոն»: Խավիեր Միլեյը մեզ՝ հայերիս նրանով է հետաքրքիր, որ եղել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի Corproation America կազմակերպության աշխատակից եւ Էռնեկյանի գլխավոր խորհրդականը՝ 2008-2021թթ․։ Հեռացել է կազմակերպությունից՝ նախագահի ընտրություններին մասնակցելու նպատակով:
Ավելին, Միլեյը ոչ մեկ անգամ ուղեկցել է Էռնեկյանին՝ Հայաստան ճամփորդելիս: Իհարկե, Միլեյը հակասական կերպար է, սակայն Էռնեկյանը վստահ է, որ նա լավ նախագահ է լինելու, եւ այդ մասին հրապարակային հայտարարություն է արել: Որոշ համաշխարհային ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Financial Times-ը, գրել են, որ Արգենտինայի նորընտիր նախագահի թիկունքին կանգնած է Էդուարդո Էռնեկյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)