Հայաստանը «պետք է հասկանա», որ խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում. Հաջիև
Տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների շրջանակում Բաքուն որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ հայկական կողմը կոնկրետ քայլ անի դեպի առաջ և նստի բանակցությունների սեղանի շուրջ։
«Հայաստանից սպասում ենք հստակ գաղափարների. Հայաստանը դեռևս նայում է տարածաշրջանից այն կողմ, երբ խոսքը խաղաղության պայմանագրի մասին է: Մենք ասում ենք, որ երրորդ կողմերի օրակարգ մտցնելու փոխարեն մենք պետք է առաջ տանենք խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները: Գնդակը Հայաստանի դաշտում է: Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները, սերմերը այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում»,- նշել է Հաջիևը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)