Մենք Հայաստանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը, սակայն նրանք երկու ամիս է՝ չեն արձագանքում․ Հաջիևը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքմանը խոչընդոտող ոչինչ չկա։
«Մենք հավատում ենք, որ սա պատմական հնարավորություն է՝ վերջ դնելու երկու երկրների միջև հակադրությանն ու թշնամությանը և կայուն խաղաղություն ստեղծելու այն 5 սկզբունքների հիման վրա, որոնք Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանին»,- նշել է Հաջիևը։
Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, մինչդեռ դա տեղի չի ունեցել։
«Մենք վերջ դրեցինք «ռազմական օկուպացիային և ագրեսիային» (չակերտները՝ Tert.am-ի)։ Ուստի Ադրբեջանն այժմ որպես առաջնահերթություն է ընտրում խաղաղությունն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Սակայն ցանկացած խաղաղ գործընթաց պահանջում է երկու կողմերի մասնակցություն։ Հայաստանը պետք է դրսևորի դրական և լավ մտադրություններ։ Մենք Հայաստանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը, սակայն երկու ամիս է, ինչ նրանք չեն արձագանքում», - նշել է Հաջիևը։
Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանում նոր իրականություն է ի հայտ եկել։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)