Կոլորադոյի դատարանը թույլատրելի է համարել Թրամփի թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին
Կոլորադոյի նահանգային դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ներգրավված է եղել 2021 թվականին Կոնգրեսի շենքի վրա գրոհը հրահրելու մեջ, սակայն նա չի խախտել իր պաշտոնավարման երդումը, և թույլատրելի է համարել նրա թեկնածությունն ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններին:
Այս մասին հայտնում է «Ասոշեյթեդ պրես»-ը՝ հղում կատարելով դատարանի որոշմանը:
Աղբյուրը նշում է, որ Կոլորադոյի դատարանի որոշումը հետևում է մի քանի այլ նահանգների դատարանների նմանատիպ որոշումներին, որոնք նույնպես Թրամփի անունն ընտրական քվեաթերթիկում պահելու վերաբերյալ վճիռ են կայացրել:
Ինչպես հայտնի է՝ 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները հարձակվեցին Կապիտոլիումի վրա՝ մի քանի ժամով արգելափակելով Կոնգրեսը։ Այն բանից հետո, երբ ցուցարարները հեռացվեցին շենքից, կոնգրեսականները հաստատել են Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Այնուհետև ԱՄՆ-ում հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին հարձակմանը մասնակցելու մեղադրանքով:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)