ԵԱՀԿ ԽՎ նախագահի տպավորությամբ՝ Ադրբեջանն արդեն պատրաստ է ՀՀ-ի հետ խաղաղ բանակցությունների
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի տպավորությամբ` Ադրբեջանը արդեն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների։
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահն այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մինչ այստեղ ՝ Հայաստան գալը, ես հնարավորություն ունեցա երկու օրով այցելել Ադրբեջան, և ինձ մոտ տպավորություն էր, որ նրանք արդեն պատրաստ են խաղաղ բանակցությունների։ Համենայն դեպս, դա այն ուղերձն է, որը նրանք ցանկանում են փոխանցել: Եվ, իհարկե, ես ուզում եմ հավատալ վերջնական համաձայնության հասնելու հնարավորությանը։ Հուսով եմ ՝ այն արդեն տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում»,- ասաց Կաուման։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն կոչ է անում երկու կողմերին շարունակել բանակցությունները և փնտրել նոր հնարավորություններ, որտեղ նրանք կարող են համաձայնության գալ:
«Այս տարածաշրջանը շատ կարևոր է նաև տնտեսական տեսանկյունից, այստեղ շատ հնարավորություններ կան, բայց դրանք բոլորը պահանջում են խաղաղություն և անվտանգություն, քանի որ հակառակ դեպքում ներդրողները տատանվում են գալ այստեղ: Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն արժանի են խաղաղության։ Եկել է խաղաղության նոր ուղի գտնելու ժամանակը, և մենք ՝ որպես կազմակերպություն և ես անձամբ աջակցում ենք հայերին խաղաղության ուղի գտնելու հարցում»,- եզրափակեց Կաուման։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)