Զանգվածային ծառահատում՝ Մերգելյանի պուրակում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ.
«Հրավիրում եմ լրագրողների ուշադրությունը՝ Մերգելյանի պուրակում իրականացվող զանգվածային ծառահատման գործընթացին։ Իրազեկման թերթիկը պարզ չէ՝ ինչի Լևոն Հովհաննիսյանի անունով է։ Ամռանը՝ բնակիչների հետ քննարկման ժամանակ, խոսքը գնում էր միայն վթարային և չոր ծառերի հեռացման մասին։ Սակայն այսօր պարզվեց, որ մի քանի ծառ է տարածքում մնալու՝ ըստ կազմակերպության գլխավոր դենդրոլոգի։ Փաստացի տասնյակ տարիներ տարածքը մնալու է բաց արևի տակ։ Ախր տարեց ծառերը նորատունկերի նաև ապրելու երաշխիքն են։ Եվս մեկ հարց, սահմանազատված պուրակում ո՞ւմ եք իրազեկում հատման մասին։ Կարծում եմ՝ ժամանակն է որոշման, որ հետայսու քաղաքապետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչության էջով, նախապես, առնվազն մեկ ամիս շուտ, իրազեկեք երևանցիներին՝ տեղադրելով բոլոր հատմանը ենթակա ծառերի տոմսերը, մասնագիտական եզրակացություններով ու նկարներով։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)