Եթե մենք հիմա չհաղթենք, ապա հաջորդը Եվրոպան և Ամերիկան են. Նեթանյահուն նախազգուշացրել է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է, որ նրանք կարող է լինել «հաջորդը», եթե Իսրայելի պաշտպանության բանակը չկործանի ՀԱՄԱՍ-ին: Նա այդ մասին ասել է FOX News-ի հետ հարցազրույցի ժամանակ։
«Մենք պետք է հաղթենք ոչ միայն հանուն մեզ, այլև հանուն Մերձավոր Արևելքի, հանուն մեր արաբ հարևանների: Գիտե՞ք ինչ, հանուն Գազայի բնակիչների, որոնք ենթարկվել են այս մութ բռնակալությանը, որը նրանց արյունահեղությունից, աղքատությունից ու թշվառությունից բացի ոչինչ չի բերել»,- ասել է Նեթանյահուն։
«Մենք պետք է հաղթենք, որպեսզի պաշտպանենք Իսրայելը: Մենք պետք է հաղթենք, որպեսզի պաշտպանենք Մերձավոր Արևելքը: Մենք պետք է հաղթենք հանուն քաղաքակիրթ աշխարհի: Դա այն ճակատամարտն է, որը մենք մղում ենք հենց հիմա: Այդ հաղթանակին այլընտրանք չկա: Եթե մենք հիմա չհաղթենք, ապա հաջորդը Եվրոպան է, իսկ հաջորդը` դուք: Ուստի, մենք պետք է հաղթենք: Մեր պայքարը ձեր պայքարն է», - հավելել է նա:
Նրա խոսքով՝ «քաղաքակրթության ուժերին պետք է թույլ տալ հաղթել բարբարոսներին, քանի որ հակառակ դեպքում այս բարբարոսությունը կտարածվի և կվտանգի ամբողջ աշխարհը»: Ըստ նրա՝ «յուրաքանչյուր ամերիկացի, յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր վտանգի տակ է լինելու»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)