Բացահայտվել է կյանքը 20 տարով երկարեցնելու և ծերացումը դանդաղեցնելու պարզ միջոց
Վաղուց նշվել է, որ մարդու կենսաբանական տարիքը միշտ չէ, որ համընկնում է օրացույցային տարիքի հետ։ Բայց պարզվում է, որ գոյություն ունի կենսաբանական ժամացույցը «հետ վերադարձնելու» միանգամայն հասանելի միջոց։
Ինչպես հաղորդում է Science Daily ամսագիրը, բրիտանացի գիտնականները եզրակացրել են, որ գոյություն ունի կենսաբանական տարիքի վրա ազդելու պարզ մեթոդ։ Դա կանոնավոր արագ քայլքն է, պարզել են Լեսթերի համալսարանի մասնագետները՝ հիմնվելով 405․981 մասնակիցների գենետիկ տվյալների ուսումնասիրության վրա:
Հետազոտության հիմնական պահը եղել է կամավորների քրոմոսոմների ծայրահատվածների տվյալների ուսումնասիրությունը, որոնք օրգանիզմի ծերացման հիմնական բիոմարկերն են, հաղորդում է Planet Today-ը։ Սրանք յուրօրինակ «փոքր թասակներ» են քրոմոսոմների ծայրերում, որոնք պաշտպանում են դրանք վնասվածքներից։
Երբ բջիջը բաժանվում է, քրոմոսոմների ծայրահատվածները կարճանում են։ Ի վերջո նրանք այնքան կարճ են դառնում, որ բջիջն այլևս չի կարողանում բաժանվել։ Ահա թե ինչպես է տեղի ունենում բջջի ծերացումը։
Այնուամենայնիվ, գիտնականները պարզել են, որ արագ քայլքն օգնում է դանդաղեցնել այս գործընթացը, ընդ որում հենց քրոմոսոմների ծայրահատվածներ երկարացման գործընթացի միջոցով:
Կա արագացված կենսաբանական ծերացման մեկ այլ ցուցանիշ։ Դա բռնելու ուժի թուլացում է: Սա հաստատել է Միչիգանի համալսարանի գիտնականների փորձը։ Նրանք խորհուրդ են տալիս մարզել դաստակների մկանները հատուկ գնդակներով։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)