Միացյալ Նահանգները չեն շտապում Արցախի հետ կատարվածն «էթնիկ զտում» բնորոշել, ԱՄՆ-ին ապացույցներ են պետք
Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», ողջունել է Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության գործուղումը, միաժամանակ նշել է, թե կապի մեջ են տեղում գտնվող մարդկանց հետ՝ իրավիճակը հասկանալու համար: Ինչ վերաբերում է Արցախում ադրբեջանական իշխանությունների կողմից բնիկ հայության դեմ իրականացված էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը, ԱՄՆ պետքարտուղարության մամուլիխոսնակը մասնավորապես ասել է. «Չենք վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ արձագանքելու համար վայրագություններին վերաբերող մեղադրանքներին և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր կանգնած են դրանց հետևում, երբ ապացույցներ նկատենք, որ նման բան է տեղի ունեցել»: Մեթյու Միլլերը նաև նշել է, որ կատարվածը ցեղասպանության կամ էթնիկ զտումներ գնահատելու վերաբերյալ որոշման ընդունումը պետք է հիմնված լինի ապացույցներ պարունակող գործընթացի վրա, հետևաբար՝ ինքը ԱՄՆ պետքարտուղարության ամբիոնից չի կարող վերջնականապես խոսել այդ մասին:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը կրկնել է անկախ միջազգային դիտորդական առաքելություն ձևավորելու մասին նախկինում արած կոչը: Նման առաքելությունը, ըստ ԱՄՆ ներկայացուցչի, կապահովի թափանցիկություն և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը վստահություն կներշնչի, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն: «Մասնավորապես՝ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ: Ադրբեջանը նման հավաստիացումներ է արել։ Կարծում ենք, այնտեղ պետք է լինի միջազգային դիտորդական առաքելություն, որը պետք է դիտարկի և երաշխավորի»,- ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակը:
Մեթյու Միլլերը նաև նշել է, թե առկա է խաղաղության հասնելու հնարավորություն.
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից դուրս կան այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի համար, և մենք կխրախուսեինք նրանց վերադառնալ խաղաղ բանակցությունների՝ քննարկելու և, ի վերջո, լուծում տալու այդ հարցերին»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ԱՄՆ պետդեպի ներկայացուցչի ակնկալած ապացույցներին, ապա կարելի է չկասկածել, որ նրա տրամադրության տակ կհայտնվեն այդպիսիք, երբ նման «հավաստիացումներին» վստահելով, արցախցիները վերադառնան սեփական հայրենիք ու ադրբեջանական հրոսակի կողմից ենթարկվեն գազանաբարո հոշոտման: Այ, այդ ժամանակ «ապացույցներ» կլինեն: Իսկ հիմա, պարզվում է, «ապացույցներ չկան», համենայն դեպս՝ ԱՄՆ-ի համար:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)