Մոսկվան հարցեր ունի պաշտոնական Երևանին՝ «ոչ կոռեկտ որոշման» հետ կապված
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ոչ կոռեկտ որոշում» է որակել ՀՀ ԱԺ կողմից Հռոմի ստատուտի վավերացումը:
Ինչպես հաղորդում է ռուսական ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, Դմիտրի Պեսկովը մասնավորապես նշել է. «Հայաստանի գործող իշխանությանն ուղղված լրացուցիչ հարցեր կծագեն: Այդ հարցերը նախապես փոխանցվել են հայկական կողմին: Մենք կասկածում ենք և ի սկզբանե էլ կասկածել ենք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը կոռեկտ կլինի: Առաջվա նման համարում ենք, որ դա ոչ կոռեկտ որոշում է»:
Անդրադառնալով Հայաստանի ԱԺ նշված որոշմանը, Դմիտրի Պեսկովը նաև նկատել է. «Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լիներ հրաժարվել Հայաստան այցելելուց»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ի նիստում Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը, որին «կողմ» քվեարկեցին բացառապես փաշինյանական ՔՊ-ի ներկայացուցիչները, իսկ ընդդիմադիր պատգամավորները քվեարկեցին «դեմ»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)