Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամները.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի դեկտեմբերի 1-ին հայտարարություն եղավ այն մասին, որ Հայաստանն ու Հունգարիան վերսկսում են դիվանագիտական հարաբերությունները։ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ, կասեցվել են 2012 թվականից՝ 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ այս հայտարարությունից գրեթե մեկ տարի անց այս մասով նաեւ ՀՀ ԱԺ-ում է գործընթաց սկսվել։
Մասնավորապես, ԱԺ-ում ստեղծվում է Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ։ Այս խմբի անդամները հաստատվել են, սակայն կազմված են միայն իշխանական պատգամավորներից։ Խմբի ղեկավարը Հռիփսիմե Գրիգորյանն է, անդամներն են Արսեն Թորոսյանը, Գայանե Եղիազարյանը, Միքայել Թումասյանը, Մարիա Կարապետյանը:
Ընդդիմությունը ներկայացված չէ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբում»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)