Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված, հետագայում այն խաղարկելու ենք․ սահմանադրագետը՝ Արցախի նախագահի ստորագրած հրամանագրի մասին․
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահի հրամանագրով 2024 թ.-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ: Մի կողմից՝ քպականներն ու քպամերձ շրջանակները փորձում են իրենց իշխանության մեղքով ստեղծված ողբերգական վիճակի պատասխանատվությունը գցել Արցախի՝ ընդամենը մի քանի օրվա իշխանությունների վրա, մյուս կողմից՝ կան կարծիքներ, որ այդ հրամանագիրն իրականում իրավական ուժ չունի:
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, թե անթույլատրելի է, որ Արցախի նախագահի նկատմամբ մեղադրանքներ հնչեն առ այն, որ նա ստորագրել է այդ փաստաթուղթը:«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված, և հետագայում, եթե կարողանանք ոտքի կանգնել, մեր բանակաշինությամբ զբաղվենք և «ուժն է ծնում իրավունք» սկզբունքով առաջնորդվենք, այդ փաստաթուղթը խաղարկելու ենք: Որպես իրավաբան՝ հայկական կողմի համար բավականին շահավետ դրույթ եմ նկատել:
Այս իշխանությունն էր այն ուժը, որ Արցախում ամպագոռգոռ հայտարարություն արեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, դրան հաջորդեց 44-օրյա պատերազմը, հետո հայտարարեցին, թե որևէ աղերս չունեն Արցախի հետ՝ հրաժարվելով արցախահայությունից ու խախտելով մեր պետության ակունքներում եղած իրավական փաստաթղթերի՝ Անկախության հռչակագրի տրամաբանությունն ու դրույթները, Սահմանադրության հիմունքները և այլն: Իմ գնահատմամբ, այս փաստաթուղթն առոչինչ է»,-նշում է Գոհար Մելոյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)