Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են. Իրանցի փորձագետ
Եվրասիայի և Կովկասի տարածաշրջանի հարցերով գիտաշխատող, դոկտոր Ահմեդ Քազեմին, ի պատասխան Իրանի տարածքով Զանգեզուրի միջանցքի այլընտրանքային ծրագրի վերաբերյալ Թուրքիայի նախագահի «կեղծավոր և պառակտող» հայտարարություններին, ասել է. «Էրդողանի հայտարարությունն արվել է Հայաստանի վրա ճնշում գործադրելու և Իրանի ու Հայաստանի միջև պառակտում սերմանելու նպատակով: Այս մասին գրում է ParsToday-ը:
Էրդողանը ցանկանում է հայերին փոխանցել այն միտքը, թե իրանցիները համաձայն են միջանցքը Իրանի տարածքով անցնելուն և դեմ են Հայաստանով դրա անցմանը»։
Փորձագետը նշում է. «Ալիևն ու Էրդողանը ձգտում են Հայաստանում ստեղծել անխոչընդոտ արտատարածքային միջանցք, որը չի գտնվի Երևանի վերահսկողության տակ։ Մյուս կողմից, Իրանում նման միջանցքի ստեղծումն իրագործելի չէ: Իրանը հզոր է և կարող է պաշտպանել իր ինքնիշխանությունը»։
Քազեմին հավելում է. «Բացի այդ, Նախիջևանի և Բաքվի հարաբերությունները շարունակվում են արդեն 30 տարի և նորություն չեն: Իսկ Իրանը բազմիցս ընդգծել է, որ անցած 30 տարիներին հիմք է տվել Թուրքիայի՝ Բաքվի, Կենտրոնական Ասիայի և Նախիջևանի հետ կապի, Հայաստանի՝ արտաքին աշխարհի հետ կապի համար, իսկ 2021 թվականի մարտին Բաքվի և Իրանի միջև այդ մասին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր»։
Վերլուծաբանը նշել է. «Հայերը լավ գիտեն միջանցքի և հաղորդակցության գծի տարբերությունը։ Հայաստանը աչք փակեց Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի վրա, քանի որ չցանկացավ Բաքվին պատրվակ տալ միջանցքի համար: Հայերը շատ լավ հասկանում են, որ եթե նույնիսկ Բաքուն և Թուրքիան Հայաստանից նորմալ հաղորդակցման գիծ ստեղծեն, նրանք ի վերջո այդ հաղորդակցման գիծը կվերածեն Հայաստանը բռնազավթելու պահանջի։ Ուստի հայ պաշտոնյաները նշում են, որ Հայաստանը չպետք է նույնիսկ նորմալ ճանապարհ տրամադրի դեպի Թուրքիա և Բաքու, և որ Իրանի երթուղին, որը հայտնի է որպես Արաքսի ճանապարհ, լավագույն ծրագիրն է՝ Բաքվի և Թուրքիայի, Նախիջևանի ու Հայաստանի միջև արտաքին կապ հաստատելու համար»:
Նա նշել է, որ անկախ նրանից, թե ինչ նպատակով է արվել Էրդողանի հայտարարությունը, փաստն այն է, որ միջազգային իրավունքի կանոնների և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Իրանը երբեք թույլ չի տա սահմանային և աշխարհաքաղաքական փոփոխություններ և տարածաշրջանում պատմական մայրուղիների փակում։ Ուստի Բաքվի և Թուրքիայի համար լավագույն լուծումը Իրանի ուղուց օգտվելն ու 2021 թվականի մարտի փոխըմբռնման հուշագրի իրականացումն է, և նրանք պետք է զերծ մնան պատմական և աշխարհաքաղաքական հարցերի հետ երկիմաստ ու ոչ միանշանակ հաղորդագրությունների ու հայտարարությունների տեսքով խաղալուց»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)