Միլլեր. ԱՄՆ-ն առաջիկա օրերին գործընկերների հետ կհամակարգի Ղարաբաղում մոնիթորինգի առաքելությունը
ԱՄՆ ներկայացուցիչներն այսօր Ադրբեջանում են, որտեղ նրանք ընդգծել են մի շարք պահեր, որոնց մասին նախօրեին շեշտել է պետքարտուղարը նախագահ Ալիևի հետ զրույցում, այսօր ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Եվ ես կրկնեցի դրանք, այն է՝ առաջին՝ մենք ուզում ենք, որպեսզի հրադադարը պահպանվի, 2-րդ՝ մենք ուզում ենք, որ մարդասիրական կարիքները բավարարվեն։ Սա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը մարդասիրական մատակարարումների համար, և դա նշանակում է, որ միջազգային դիտորդական առաքելությունը պետք է ապահովի մարդասիրական կարիքների բավարարումը։ Եվ ես կասեմ, որ մենք ողջունեցինք Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունները՝ իմ այս ամբիոնին մոտենալուց քիչ առաջ, որ նրանք կողջունեն միջազգային դիտորդական առաքելությունը, որի մասին պետքարտուղարը պնդեց նախագահի հետ իր զրույցում, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնել է դրան։ Եվ մենք կաշխատենք դաշնակիցների և գործընկերների հետ, առաջիկա օրերը ցույց կտան, թե ինչպիսի տեսք կունենա այս առաքելությունը»,- ասել է Միլլերը:
Միևնույն ժամանակ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի, Վաշինգտոնը, ի վերջո, ցանկանում է տեսնել «վերադարձ դեպի բանակցային սեղան, որտեղ նրանք (կողմերը) կարող են հասնել արժանապատիվ, տեւական խաղաղության»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)