Արցախից զանգում ասում են՝ ճիշտ է, որ մեզ այդտեղ չեն ընդունում, միջանցքը բացեք՝ այստեղ չեն ընդունում, ուրիշ տեղ կգնանք, բայց փրկվենք․ արցախցի կին
Արցախից եմ, հարազատներս գտնվում են այնտեղ, մենակ մի բան կարող եմ ասեմ՝ կոչ եմ անում իմ հայրենակիցներին՝ կապ չունի Հայաստանի հայ, թե Արցախի, խնդրում եմ դուրս եկեք մեր բողոքը ներկայացնենք։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։
«Արցախը մեր կարիքն ունի, գոնե միջանցքը բացեն, այնտեղի ժողովուրդը գա, հետո կհասկանանք ինչ ենք անում։ Իսկ այս համազգեստով թուրքացած հայերին կխնդրեմ դարձի գան, որովհետև հաջորդը իրենց ընտանիքն է մտնելու։
Արցախը մեր դուռն է, ուղղակի մարդիկ դեռ տաք են, չեն հասկանում, երկու տարի հետո նույն վիճակը այստեղ է լինելու։ Դուրս եկեք, այնպես անենք՝ միջանցքը բացեն, այստեղ չեն ընդունում, դուրս կգանք, գնանք ուրիշ տեղ ապրենք, միայն թե փրկվենք ինչ տարբերություն, մեկ է այստեղ չե՞ն ասում թուրք եք։
Միայն թե մեր հայրենակիցները գան այստեղ ողջ-առողջ։ Այնտեղից զանգում, ասում են՝ ճի՞շտ է, որ մեզ համար այդտեղ տեղ չկա, ճի՞շտ է, որ մեզ այդտեղ չեն ընդունում, պատկերացնում եք ինչ հոգեվիճակում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի կինը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)