Коммерсантъ-ը ֆոտոշարքով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ հարձակմանն ու երևանյան ցույցերին
Ռուսական Коммерсантъ պարբերականը ֆոտոշարքով անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի նկատմամբ շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիային, որը Բաքուն ներկայացրել էորպես, այսպես կոչված, «հակահաբեկչական գործողություն»՝ «սահմանադրական կարգը վերականգնելու համար»։
Ֆոտոշարքում Արցախում արված կադրերից բացի ներկայացված են Երևանում Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած հակակառավարական ցույցերից լուսանկարներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Համաձայնություն է ձեռք բերվել՝
- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ (Արցախում) մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
- լիարժեք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)