«Դուրս արի' փողոց». Գեղամ Մանուկյանի կոչը՝ հիվանդանոցից
Կարճ խնդրանքս բոլոր ընկերներիս, հայրենակիցներիս, ծանոթներիս, մասնավորապես երիտասարդությանը կոչ եմ անում դուրս գալ փողոց: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հրապարակելով տեսանյութ հիվանդանոցից, որտեղ նա գտնվում է այժմ քթի վիրահատությունից հետո:
«Այն ինչ կատարվում է Արցախում կենաց-մահու պայքար է և ես կոչ եմ անում, հորդորում եմ բոլորիդ հենց հիմա միանալ ձեր հայրենակիցներին, քանի որ Երևանի փողոցներում է որոշվում Արցախի, Սյունիքի, Գեղարքունիքի և մեր պետականության ճակատագիրը: Միացեք, քանի որ վաղը ուշ է լինելու, իսկ ես 2 օրից կլինեմ շարքերում»,- ասել է Գեղամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում կայացած բողոքի ցույցի ժամանակ վնասվածքներ ստացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վիրահատվել է։
«Հայրիկի հետ շատ լուրջ բան չկա՝ քթի կոտրվածք է, միջնապատն էլ թեք էր, դրա համար վիրահատական միջամտության կարիք առաջացավ, վիրահատության ժամանակ կռճիկից ոսկոր են վերցրել միջնապատի ոսկորի տեղը լրացնելու համար, վիրահատությունը նորմալ է անցել: Հիմա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է՝ զուտ վարակներից խուսափելու նպատակով»,-հայտնել է պատգամավորի որդին:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)