Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով
Բաքուն հայտարարությամբ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով:
Դրանում նշվում է, որ կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների հիման վրա «Ղարաբաղի հայ բնակչության» գործունեության կազմակերպման, «վերաինտեգրման», ենթակառուցվածքների վերականգնման և գործունեության կազմակերպման հարցեր։
«Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հրավերով 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում «Ղարաբաղի հայ բնակիչների» հետ կապերի պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը հանդիպել է «Ղարաբաղի հայ բնակիչների» ներկայացուցիչներ Սերգեյ Մարտիրոսյանի և Դավիթ Մելքումյանի հետ։
Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Օլեգ Սեմյոնովը։
Կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների հիման վրա «Ղարաբաղի հայ բնակչության» գործունեության կազմակերպման, «վերաինտեգրման», ենթակառուցվածքների վերականգնման և գործունեության կազմակերպման հարցեր։
Ռամին Մամեդովը ներկայացրել է «վերաինտեգրման» ծրագրերը:
Ընդգծվել է նաև «հակաահաբեկչական միջոցառումների» դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ սեպտեմբերի 20-ի հայտարարության մեջ արտացոլված հարցերի արագ իրականացման կարևորությունը։
Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների ներկայացուցիչները նշել են վառելիքի անհրաժեշտությունը սոցիալական և հումանիտար բնույթի հարցերի քննարկման համատեքստում։ Միաժամանակ նրանք մարդասիրական օգնություն են խնդրել, այդ թվում՝ սնունդ։ Նրանց խնդրանքը դրական է ընդունվել։
Մասնավորապես, նախատեսվում է առաջիկայում վառելանյութ տրամադրել և մարդասիրական աջակցություն ցուցաբերել՝ ապահովելով մանկապարտեզների և դպրոցների ջեռուցման համակարգերի, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման կարիքները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնելու մասին», - ասվում է հայտարարությունում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)