Տղամարդը հայտնել է, որ ոստիկանության Հրազդանի բաժնում իրեն ծեծի են ենթարկել․
Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում խոշտանգում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սեպտեմբերի 15-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ մեկ այլ քրեական գործի վարույթի շրջանակում, քննիչի աշխատասենյակում ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի կողմից ձերբակալված և ոստիկանության Հրազդանի բաժին տեղափոխված Վաչիկ Հայրապետյանը ցուցմունք է տվել, որ Կոտայքի մարզում` հուլիսի 2-ին, քարի արտադրամասում ավտոմեքենայով հետընթաց է կատարել, ինչի պատճառով անզգուշաբար կյանքից զրկել է 55-ամյա Ալբերտ Մինասյանին, այնուհետև Նվեր Ղուկասյանի հետ դին դուրս են բերել արտադրամասից ու տարել արտադրամասի դիմաց գտնվող դաշտամիջյան տարածք՝ թողնելով այնտեղ։
Արդեն Կոտայքի մարզային քննչական վարչությունում Վ․ Հայրապետյանը քննիչի մոտ ցուցմունք է տվել, որ իրականում ինքը որևէ առնչություն չունի Ա․ Մինասյանի մահվան հետ ու մինչև քննչական վարչություն իրեն տեղափոխելը ոստիկանության Հրազդանի բաժնում իր նկատմամբ իրականացվել է հոգեբանական ճնշում, մի քանի հոգով ծեծի են ենթարկել իրեն, որոնց մեջ եղել է նաև Մինասյան ազգանունով մի անձնավորություն և այդ մարդիկ ներկայացել են, որ իրենք ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեականից են։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)