Ողջունում ենք բեռների մատակարարումը ԼՂ և խրախուսում ուղիղ բանակցությունները. Բլինկեն
Միացյալ Նահանգները ողջունում է այսօր (սեպտեմբերի 18-ին) կարևոր մարդասիրական պաշարների մատակարարումը Լաչինի միջանցքով և Աղդամի (Ակնա) ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Նա հավելել է, որ մոտեցումը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Խիստ անհրաժեշտ պաշարների այս առաքումները կարևոր քայլ են առաջ: Մենք խրախուսում ենք ուղիղ բանակցությունները՝ մեծացնելու մարդասիրական մատակարարումների հոսքը շրջանի բնակչության համար։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա խնդիրների լուծմանն ու արժանապատիվ և երկարատև խաղաղության հասնելու ջանքերին», - նշել է պետքարտուղարը։
Հիշեցննեք՝ երեկ առավոտյան հաղորդվել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարների միաժամանակյա անցում է կազմակերպվել Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհներով։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: Այս մարդասիրական առաքելությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և միջազգային միջնորդների մասնակցությամբ երկարատև քննարկումների արդյունք է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)