Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդը հանդես կգա հայտարարությամբ․ Մանուկ Սուքիասյան
Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն անպայման հանդես կգա հայտարարությամբ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ, նախընտրական ցուցակում երրորդ համար Մանուկ Սուքիասյանը։
«Շուտով հրապարակային տեսակետ կունենանք, դետալների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց նա։
Նշենք, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ։
Այս պահին դեռ ո՛չ «Մայր Հայաստան» դաշինքից, ո՛չ «Ազգային առաջընթաց» կուսակցությունից պաշտոնական պատասխան չկա։
Հարցի վերաբերյալ «Ազգային առաջընթաց» կուսակցությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, մեր զանգերն անպատասխան մնացին։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են, ըստ որի, նախնական տվյալներով Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը»․ «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»:
Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել 4 տոկոսի շեմը: Ըստ նախնական տվյալների Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝ ՔՊ – 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն» 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»-ը՝ 7 մանդատ։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)