Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ. փոխնախարար Հայտնի է, թե ինչն է եղել ԱԺ շենքում նախկին պատգամավորի ու անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած քաշքշուկի պատճառը Գործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համար Նիկոլի գալով Ադրբեջանը «ջեքփոթ» է բռնել. Լևոն Քոչարյան Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա», մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում. Լևոն Քոչարյան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կախված է կողմերից, ոչ թե` ԱՄՆ-ից. Պետդեպարտամենտ Մարդկանց ծեծող ոստիկաններով պետք է հոգեբույժները զբաղվեն․ Գեղամ Նազարյանը՝ Վահե Ղազարյանին Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի Էլ գող փիսո, էլ քաչալ շուն. Քյարամյան-Քոչարյան-Աղազարյան թեժ վեճ Աղազարյանը Քյարամյանին՝ հո հավայի չեմ ասում Հայկական 4 ակումբների ֆան-շարժումները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել»Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանելՀովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճումԱդրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասըԱնկախությունը չի կարող չեղարկվել, շրջանցվել՝ անկախ նրանից, թե ՍԴ ինչ որոշման մեջ ինչ կգրվի. ԿոչուբաևԲանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ. փոխնախարարՍարդի խայթոցը փրկել է կնոջ կյանքըԼոռիում կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տնամերձ այգումԴոնալդ Թրամփի շտաբը Քամալա Հարիսի հարցազրույցը աղետ է անվանելՀայտնի է, թե ինչն է եղել ԱԺ շենքում նախկին պատգամավորի ու անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած քաշքշուկի պատճառըԳործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համարԲանախոսը սայթաքեց ու ընկավ ԱԺ ամբիոնից (տեսանյութ)Անկարան աջակցություն կհայտնի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրին. դիվանագիտական աղբյուր«Ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտանգության աշխատակիցները քշքշելով դուրս տարան Ռուբեն Հակոբյանին«Ռոսպոտրեբնադզոր»-ը շրջանառությունից հանել է ՀՀ-ում գրանցված կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների ավելի քան 118,000 տուփԱրթուր Հովհաննիսյանը պարտավոր է ներղություն խնդրել ԱԺ ամբիոնիցԻնչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերըԱնդրանիկ Քոչարյանն այնպես է գոռգոռացել, որ անգամ միջանցքներում է լսելի եղելԱմբարձիչը ընկել է քաղաքացու վրա․ նա տեղում մահացել էՄեկ տարում Հայաստանում թմրանյութ օգտագործած 7–8 ոստիկան դիմել է նարկոլոգինՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Գյումրիում ռուսական բազայի իմաստն անհասկանալի կդառնա. ռուս փորձագետԹուրքիայում երկրաշարժի հետևանքով շուրջ 200 տուժած կաՀայկ Դեմոյանն առաջարկում է բերման ենթարկել ԿԳՄՍ նախարարին, Հարություն Մարությանին, Հրանուշ և Լուսինե ԽառատյաններինԳյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվելԻրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումըԻնչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետՀարկատուների գրպանից մսխված գումարների արդյունավետությունը ԶՐՈ․ Գևորգ ՍտեփանյանՄարիա Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է, որ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չի գործածումԻսրայելը հարվածել է Սիրիայի տարածքինՆերթիմային ճաքերը գնալով խոշորանում ենԻնչո՞ւ էր Քյարամյանը Լևոն Քոչարյանի հետ խոսում հարգանքով, Աղազարյանի հետ՝ քամահրանքովՄոսկվան «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու արդյունավետ մեխանիզմ է համարում. ԶախարովաՀստակեցվում են պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասություններըՄեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճելու ու արագ վերջացնելու համար. Սոնա Մնացականյանի հայրԱդրբեջանը 2025թ. պաշտպանության վրա կծախսի 5 մլրդ դոլարՓաշինյանն ընտրություններից առաջ գործի է դրել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմներըԿարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականության ոլորտի նորարարությունների առաջատարԱրգիշտի Քյարամյանի վարքագիծն ունեցող, էդ մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի. Հովիկ ԱղազարյանԱռեղծվածային դեպք՝ Քասախում. տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանը, որպես ՄՔԴ անդամ, պետք է հետաքննի Գյանջայի հրթիռակոծությունները. ՀաջիևՀաղորդում՝ հանցագործության մասինԴատախազությունը չի կողմնորոշվում ինչպես արձգանքել Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին Նիկոլի գալով Ադրբեջանը «ջեքփոթ» է բռնել. Լևոն ՔոչարյանԵրևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակՈ՞վ կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերըՎրաստանը Մոլդովայի հետ համեմատելը վիրավորական է. Կոբախիձեն պատասխանել է ԲորելինՆիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա», մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում. Լևոն ՔոչարյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՔՊ-ն ուժայինների վախը բռնել է, ուսապարկերն աշխուժացել ենԴուք որպես արդարացում կասկածելի կայք եք բերում, թե Հայաստանը անվտանգ երկիր է․ Աննա Գրիգորյանը՝ Վահե Ղազարյանին
Քաղաքականություն

Քվեարկությանը մասնակից օտարերկրացին բողոքել է, որ չի կարողանում ընթերցել հայերեն քվեաթերթիկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Կարապետյանը ներկայացրել է մինչև ժամը 14:00-ն Հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ընթացքում նա հայտնեց, որ քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը կապված է ընտրողների՝ ծանուցում չստանալու հանգամանքով:

«Բացը լրացվում է ԿԸՀ աշխատակիցների կողմից ընտրողներին տրամադրված տեղեկատվությամբ իրենց տեղամասերի համարների և գտնվելու վայրերի վերաբերյալ: Հարցը փորձում ենք կարգավորել նաև այլ տեղեկատվական եղանակով՝ ԿԸՀ կայքի միջոցով, որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն գտնել իրենց տեղամասերը: Կայքը մշտապես գործում է»,- նշեց նա:

Ստացվել է նաև տեղեկատվություն տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից տեղամասում լինելու վերաբերյալ: Տեղեկատվությունն ուսումնասիրվել է, որի արդյունքում պարզվել է, որ միջազգային գործընկերները՝ այցելուները կամ միջազգային դիտորդները, տեղամասային կենտրոն են ներկայացել Ընտրական օրենսգրքով սահմանված թարգմանչի ուղեկցությամբ, և որևէ խնդիր այդ առումով չի եղել, սակայն, հաշվի առնելով տեղական դիտորդների արձագանքը և փաստը որպես իրավախախտում կամ խախտում ներկայացնելը, ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ և պարզաբանել է, որ ԿԸՀ-ն թարգմանչի վկայականի ձև չի սահմանել և թարգմանիչներին վկայականներ չի տրամադրել: Վերջիններս հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար վկայական կրելու պարտականություն չունեն։ Դրանով խնդիրը լուծվել է:

«Ստացվել է ահազանգ այն մասին, որ ընտրողներից պահանջում են հրապարակել, թե ում օգտին են իրենք քվերակել: Չի թույլատրվում ընտրողին պարտադրել որևէ եղանակով հրապարակել իր քվեարկությունը, ավելին՝ քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն: Պետք է զերծ մնալ նման վարքագիծ դրսևորելուց: Էական չէ, թե ԶԼՄ-ների կամ որևէ հարցում իրականացնող կազմակերպությունների կողմից է դա արվում: Արձանագրել ենք ևս մեկ խնդիր: Ընտրողը ներկայացել է նոր ստացած անձնագրով: Քանի որ ցուցակները ԿԸՀ-ում երկու մասի են բաժանվում՝ էլեկտրոնային և թղթային, իսկ էլեկտրոնային ցուցակները ներբեռնված են անձը հաստատող այն փաստաթղթով, որը գոյություն է ունեցել ներբեռնման պահին, ապա ավելի ուշ տրամադրված փաստաթուղթը, բնականաբար, կայքում չի կարող լինել, հետևաբար սարքը չի կարող ճանաչել նոր փաստաթուղթը: Բայց դա չի նշանակում, որ ընտրողը պետք է զրկվի իր իրավունքից: Խնդիրը կարգավորվել է, քանի որ կրում է տեխնիկական բնույթ: Բոլոր դեպքերում ընտրողները քվեարկությանը մասնակցելու հնարավորություն ունեցել են»,- մանրամասնեց Կարապետյանը:

Եվս մեկ ահազանգ է հնչել հայերենին չտիրապետող օտարերկրացիներից: Պատճառաբանությունն այն է, որ քվեաթերթիկը տպագրված է հայերեն, ու, թեև իրենք ընտրելու իրավունք ունեն, բայցևայնպես չեն կարողանում հայերեն կարդալ և ծանոթանալ ընտրաթերթիկին: ԿԸՀ-ն ընտրական հանձնաժողովներին հանձնարարել է հայերենին չտիրապետող ընտրողների համար հերթականությամբ ընթերցել բոլոր կուսակցությունների և մեկ դաշինքի անվանումները ու նաև քվեաթերթիկներում առաջին երեք համարների թեկնածուների անունները: Օտարերկրյա քաղաքացիներին առաջարկվել է հիշել համարը և, քվեաթերթիկն ընտրելիս, առաջնորդվել համարով և համապատասխան համարի քվեաթերթիկը դնել ծրարի մեջ: