ՄԻԵԴ-ը մերժել է Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով դիմումը
ՄԻԵԴ-ը մերժել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով հարազատների դիմումը։
Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը «Փաստինֆո»-ին ասել է, որ դատարանը գտել է, որ խոսքն աճյունի մասին է, եւ անհապաղ միջոցի կարիք չկա, այդ պատճառով էլ դին վերադարձնելու հարցը անհապաղ չեն քննարկելու։
«Մեզ համար այս որոշումն անսպասելի էր։ Ուզում եմ ընդգծել, որ ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը, քույր-եղբայրները Արցախում են ու շատ վատ վիճակում։ Միաժամանակ, Հելենի աճյունը պետական հոգածության տակ չէ, այսինքն, բանակցություններ աճյունն Արցախ վերադարձնելու ուղղությամբ չկան։ Արդեն մոտ մեկ ամիս Գորիսի դիահերձարանում է։ Հայաստանում Հելենը ոչ մի այլ հարազատ չունի, միայն ես եմ և իրավասու չեմ որևէ որոշում կայացնելու»։
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ընտանիքի անդամներին տեղափոխեն Հայաստան, որպեսզի այստեղ մասնակցեն աղջկա հուղարկավորությանը, Սաֆարյանը պատասխանել է, որ այդ տարբերակն իրենց համար անընդունելի է։ «Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ եթե նրանք գան Հայաստան, հետո կկարողանան վերադառնալ Արցախ։ Միաժամանակ, եթե հիմա այստեղ հուղարկավորենք՝ հետագայում արտաշիրիմելու հետ կապված խնդիրներ են առաջանալու, իսկ ծնողների համար դա էլ անընդունելի է։ Հիմա հարազատներն էլ չգիտեն՝ ինչ են անելու»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)