Իրանը «Զանգեզուրի միջանցքը» կանխելու համար կարող է պատերազմ սկսել, որը Թուրքիայի օգտին չէ. թուրք վերլուծաբան
Թուրքական Anadolu gazete եւ Istiklal թերթերի սյունակագիր, վերլուծաբան Ահմեդ Սանդալն իր հերթական հրապարկման մեջ անդրադարձել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պահ «Զանգեզուրի միջանցքի» թեմայի հետ կապված վերջին զարգացումներին։
Թուրք վերլուծաբանը ներկայացնելով առկա իրավիճակը, գրում է, որ «Զանգեզուրի միջանցքը» խիստ կարեւոր Թուրքիայի համար, որը անմիջական կապ է ստեղծելու Ադրբեջանի հետ, որի միջոցով Թուրքան կապվում է Միջին Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ։
Ըստ Ահմեդ Սանդալի հենց այս վերջին հանգամանքն էլ ստիպում է, որ Իրանը դեմ դուրս գա «Զանգեզուրի միջանցքին»։
«Տարածաշրջանում Թուրքիայի ամենամեծ մրցակիցը Իրանն է։ Եւ նույն Իրանը ինչպես որ Իրաքում եւ Սիրիայում Թուրքիայի համար խնդիրներ է ստեղծում, նույնը «Զանգեզուրի միջանցի» դեպքում է անելու»,–գրել է թուրք վերլուծաբանը՝ շեշտելով, որ այս դեպքում ինչպես ավելի վաղ շեշտել է, Իրանը «Զանգեզուրի միջանցքը» կանխելու համար կարող է պատերազմի մեջ մտնել։
Ահմեդ Սանդալը շեշտել է, որ Իրանի հետ պատերազմը Թուրքիայի օգտին չի լինի, եւ Թուրքիան պետք է ամեն կերպ խուսափի պատերազմի մեջ մտնելուց, քանի որ դրանից կշահի Իսրայելը եւ ԱՄՆ–ը։ «Թուրքիան Իրանի հետ չի պատերազմել արդեն 200 տարի։ Պետք է սա հաշվի առնել եւ հեռու մնալ Իրանի հետ լարվածությունից»,–զգուշացրել է թուրք սյունակագիրը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)